Վարչանպետքը հաշտվել է այն իրավիճակների հետ, որ մերը նրանցն է, բայց նրանցը մերը չէ․ Սամվել Ղուկասյան

25 Հուլիսի, 2025

Նրանք կարողացան քոչվորությունից դառնալ կայսրություն, իսկ Հայաստանը՝ կայսրությունից դարձավ քոչվորական։ Այս մասին MarzNews-ի հետ զրույցում ասաց Աչաջուր գյուղի բնակիչ Սամվել Ղուկասյան։

«Նիկոլ Փաշան՝ մեր վարչանպետքը, արդեն հաշտվել է այն իրավիճակների հետ, որ մերը նրանցն է, բայց նրանցը մերը չէ։ Մեր Ոսկեպարի եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, 7-րդ դարի եկեղեցի է, որը իր թվագրությամբ, ամեն ինչով 7-րդ դարի է պատկանում, այն դեպքում, երբ մահմեդականությունը, մուսուլմանությունը հենց ձևավորվել է 7-րդ դարում և այսօր կա մի մտայնություն, և ցավալիորեն դա հաստատում է և՛ վարչանպետքը, և՛ նրա պատգամավորները, և՛ նրա համախոհները, և՛ անգետ, տկարամիտ շատ մարդիկ ասում են՝ դե նրանցն է էլի։ Էլի-ն էլ հետը ասում են, որ ավելի համոզիչ լինի։ Չէր կարող այն լինել նրանցը, որովհետև այդ ժամանակ նրանք դեռ չկային։ Թող ինձ բերեն մի օրինակ մինչև 1918 թվականը, որ հնչի Ադրբեջան տերմինը, ես բոլորից ներողություն կխնդրեմ»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

Նմանատիպ նյութեր

Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ  երիտասարդական միություն

Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն

Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ։ Այս մասին գրել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։ «Երեք օր է Երևանի քաղաքապետրարանի ուղիղ հրահանգով Ֆրանսիայի հրապարակից հեռացվում է 2022 թ. այդտեղ քաղաքացիների կողմից տեղադրված Արցախի դրոշը: ՀՅԴ ՀԵՄ...

Իրանը համաձայնում է ամերիկյան կողմի բոլոր պահանջներին․ Թրամփ

Իրանը համաձայնում է ամերիկյան կողմի բոլոր պահանջներին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «շատ մեծ զիջումների» է գնում Միացյալ Նահանգների հետ բանակցություններում։ «Իրանը շատ մեծ զիջումների է գնում։ Կտեսնենք, թե ինչ կլինի», – ասել է ամերիկացի առաջնորդը ԱՄՆ Կոնգրեսում լրագրողների հետ կարճատև զույցի ժամանակ։...

Երևանը՝ ընտրության առաջ․ Ռուսաստանը սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ վերջնական որոշմանը

Երևանը՝ ընտրության առաջ․ Ռուսաստանը սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ վերջնական որոշմանը

Ռուսական կողմը Երևանից սպասում է ՀԱՊԿ-ին մասնակցության վերաբերյալ որոշման ընդունմանը. կա՛մ նրանք մնում են կազմակերպությունում, կա՛մ նախընտրում են այլ սցենար: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ Պատասխանելով...

Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»

Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ադրբեջանում նոր թափով է ակտիվացել պաշտոնական Բաքվի կողմից ամբողջությամբ ուղղորդվող «բնապահպան ակտիվիստների» և քաղաքացիական հասարակության ինստիտուտների կազմակերպված հակահայկական արշավը: Այս անգամ թիրախում հայաստանյան տնտեսական պոտենցիալի և...

Ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ հունիսի 7-ի ընտրությունների գիշերը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» տարել է հաղթանակ եւ միանձնյա ձեւավորելու է ապագա կառավարությունը, իշխանական կուլիսներում ընտրությունների արդյունքների շուրջ քննարկումները...