Բյուրակն գյուղը գտնվում է Ամասիայի տարածաշրջանում։ Բնակչությունը մոտ 600-ն անց է, հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Գյուղում առկա են մի շարք խնդիրներ, որոնք համակարգային լուծում են պահանջում։ Գյուղը ունի ճանապարհի խնդիր, գյուղացիներն ասում են, հիմա ձմեռ է հարթ է, բայց երբ գարունը բացվեց ամբողջությամբ քար ու քանդ եղած է։ Գյուղի վերին թաղում առկա է նաև խմելու ջրի խնդիր։
Մանրամասն՝ տեսանյութում։






