Վանաձորում վթար է եղել․ վիրավոր կա

20 Փետրվարի, 2026

Երեկ՝ փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում բախվել են «Skoda» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գնել Նորեկյանը, Վարդան Հուսիկյանը, Հայկ Երիցյանը և Ավետիք Աբրահամյանը։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Նմանատիպ նյութեր

Հայկական մրգերի շուրջ 90%-ն արտահանվում է ՌԴ, իսկ բանջարեղենի մասով այդ ցուցանիշը հասնում է մոտ 98%-ի․ տնտեսագետ

Հայկական մրգերի շուրջ 90%-ն արտահանվում է ՌԴ, իսկ բանջարեղենի մասով այդ ցուցանիշը հասնում է մոտ 98%-ի․ տնտեսագետ

Ռոսսելխոզնադզորի՝ Հայաստանից ՌԴ կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի ներմուծման սահմանափակման մասին որոշումը հարվածեց արտահանման հիմնական դիրքերին՝ բանջարեղենին, մրգերին ու ծաղիկներին, և ուժգնացրեց հարցերն այն մասին, թե որքանով է Հայաստանը պատրաստ արտաքին...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի բնակարան

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի բնակարան

Իրավապահներն այսօր խուզարկել են ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի բնակարանը։ Հայտնի չէ, թե ինչ քրեական վարույթի շրջանակներում է խուզարկությունը։ Մանրամասները՝ ուղիղ...

Իրավապահներն այսօր խուզարկել են Իշխան Սաղաթելյանի բնակարանը

Իրավապահներն այսօր խուզարկել են Իշխան Սաղաթելյանի բնակարանը

Այսօր իրավապահները ներխուժել են ՀՅԴ ՀԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի բնակարան․ քիչ առաջ հայտնի դարձավ, որ բնակարանի խուզարկությունն ավարտվել է, այժմ փորձում են խուզարկել նրա ավտոմեքենաները։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝  այս մասին հայտնել է Սերգեյ Հարությունյանը՝ նշելով, որ,...