Վանաձորի բանտում փաստաբանի մոտ հայտնաբերվել են կասկածելի թմրամիջոցներ

15 Հունվարի, 2026

ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քր․ օր․-ի 393 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 44-396 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

«Նշված քրեական վարույթը նախաձեռնվել է հունվարի 10-ին, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ մուտք գործած փաստաբանների պալատի փաստաբան Վահան Այվազյանի նկատմամբ։

Այդ օրը ժամը 17։00-ի սահմաններում Վ․ Այվազյանը այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ ստուգման է ենթարկվել, ինչի արդյունքում նրա ձեռքին եղած պայուսակում բանտի աշխատակիցները հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթավորված ծխախոտի տուփ, որի մեջ էլ հայտնաբերվել են թվով 8 փաթեթներ։Փաթեթների զննման արդյունքում այնտեղ հայտնաբերվել են ընդհանուր 21․9գ. քաշով կանաչավուն «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոցին բնորոշ սուր հոտով զանգված, 0․8գ. քաշով սպիտակ գույնի փոշենման և բյուրեղանման զանգված, 2․9գ. քաշով փոշենման դարչնագույն զանգված։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով Վ․ Այվազյանը հայտնել է, որ այն ցանկացել է փոխանցել իր պաշտպանյալին։

Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի  393-րդ հոդվածի 3/րդ մասի 2-րդ կետի՝ Իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի ձեռք բերելը`առանձնապես խոշոր չափերով՝  պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 44-րդ հոդվածը․ հանցափորձ, 396-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով ՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»,-հայտնում է shamshyan.com-ը։

Նմանատիպ նյութեր

Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով․ Տիգրան Աբրահամյան

  «Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով։ Բանն այն է, որ այսօր տարբեր սոցիալական հարցումների, նաև ընդհանուր քաղաքում և համայնքում տիրող տրամադրությունների միջոցով կարելի է պարզել, թե որ...

Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում․ Հայկ Ֆարմանյան

  «Այն պրոցեսը, ինչը հիմա տեղի է ունենում, կարծեք, խորհրդարանական ընտրությունների «տրամաբանական» շարունակությունն է։ Իշխանությունները վախենալով կորցնել իրենց դիրքերը համապատասխան տեղական ընտրությունների ժամանակ, դիմում են իրենց հին...

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Մարտունի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի նախընտրական պաստառնները փակցված են հասարակական սննդի և առևտրի օբյեկտների ճակատային հատվածում, ինչն ԸՕ-ի կոպիտ խախտում է։ Ահազանգում  է...

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեռուստացույցների, սմարթֆոնների և համակարգիչների էկրաններից հեռարձակվող իշխանությունների բացահայտ քաղաքական բթամտության փառատոնը, ըստ էության, դարձել է «ժողովրդի» միակ զվարճանքը։ Օրինակ՝ այն...

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Ստեփանավանում այսօր առավոտյան կրկին խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների բնակարաններում, 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ...