Վա՜յ այն ժողովրդին, որ չունի երազ ու այն իրագործելու հավատք, կամք ու հույս. Արամ Առաջին

20 Սեպտեմբերի, 2025

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Հայաստանի անկախության 34-ամյակի առիթով պատգամ է հղել։ Արամ Առաջինն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության հզորացումը յուրանքաչյուր հայի և ողջ հայության պարտավորությունն է։

«Որևէ ազգի համար իր անկախությունը սրբազան արժեք է ու իրավունք և  միաժամանակ դրա առողջ ու հզոր պահպանումը նվիրական պարտավարություն է։

Ճիշտ է, այսօր Հայաստանը դիմագրավում է տագնապների ու մարտահրավերի՝  ներքին, թե արտաքին։ Ճիշտ է, այսօր Հայաստանն այն չէ, ինչ որ մեր երազում տասնամյակներ շարունակ ցանկացել ենք ունենալ։

Սակայն նույն երազն ու իդեալը պետք է պահպանել։ Վայ այն ժողովրդին, որ չունի երազ ու այն իրագործելու հավատք, կամք ու հույս։

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի նշումը տոնակատարությունից բացի պետք է դառնա հրավեր՝ ամուր ու կանգուն պահելու մեր Հայրենիքը՝ հեռու ամեն տեսակ ներքին բևեռացումներից։

Հայաստանը ողջ հայության Հայրենիքն է։ Այս գիտակցությամբ ու հանձնառությամբ մեր ժողովրդի զավակները պետք է մոտենան Հայաստանին։ Այս գիտակցությամբ ու հանձնառությամբ Հայաստանի պետական պատասխանատուները պետք է մոտենան Սփյուռքին։

Դժբախտաբար, ինչ-ինչ պատճառներով մենք կորցրեցին Արցախը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիության կարևոր կռվաններից մեկը։ Ապրենք ու գործենք այնպես, որ Հայաստանը երբեք հեռու չմնա Սփյուռքից և  Սփյուռքը՝ Հայաստանից։

Հայաստանն ու Սփյուռքն իրարից հեռացնելը  կամ անջատելը ազգային հերետիկոսություն է։

Արդարև, Հայաստանի անկախության նշումը պատգամ է ողջ հայությանը՝ համախմբվելու Հայաստանի Հանրապետության գերագույն արժեքների՝ հողային ամբողջականության, անվտանգության ու գերիշխանության անխաթար պահպանման ու առավել հզորացման շուրջ։ Այս գիտակից հանձնառությամբ միայն մեր Հայրենիքի անկախության նշումն իր ճշմարիտ ու ամբողջական իմաստն ու նպատակը կստանա»,- մասնավորապես նշված է Արամ Առաջինի պատգամում»։

Ամբողջական պատգամը՝ այստեղ։

Նմանատիպ նյութեր

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ...

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...