Վա՜յ այն երկրին ու ժողովրդին, ում առաջնորդը փոքրհոգի է. հայոց Եկեղեցին ժայռ է, ով փորձի նրան հարվածել` փշրվելու է. Տեր Մաղաքիա Օհանյան

1 Հունիսի, 2025

Քրիստոնյա Հայաստանում իշխանության եկած նեոբոլշևիկներն ու գլոբալիստները համառորեն շարունակում են իրենց պայքարը մեր Սուրբ Եկեղեցու դեմ, այս մասին հայտարարել է Վոլգոգրադի հայության հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը։

«Դրսում թշնամու առաջ խոնարհվում և ձեռք են սեղմում, իսկ մեր հայրենիքում, եկեղեցու վրա` մատ են թափ տալիս։

Այն եկեղեցիները և սրբավայրերը, որոնք այսօր պետության հաշվեկշռի վրա են, դրանք վարչապետի ասած «չուլան» հենց ինքն ու իր կառավարությունն են դարձրել, ինչպես բոլշևիկյան անաստվածության տարիներին պահեստների էին վերածվել։ Ինչպե՞ս կարելի է նման գռեհիկ ձևով արտահայտվել և վիրավորել մի ողջ ժողովրդի կրոնական զգացումներ։ Չէ՞ որ այդ Սուրբ վանքերն ու եկեղեցիները թշնամիներից պահպանելու համար մեր ժողովրդի շատ զավակներ իրենց կյանք են տվել։

Օրվա իշխանությունների պարտավորությունն է վերականգնել և բարեզարդել կիսավեր վանքերն ու սրբավայրերը։ Փոխանակ ամաչելու` հպարտորեն բարձրաձայնում են։ Իսկ այն եկեղեցիները և վանքերը, որոնք եկեղեցուն են պատկանում ` ամեն մեկն իր գեղեցկությամբ մի դրախտավայր է։

«Ստախոս շուրթերը պիղծ են Տիրոջ առաջ։ Ստի հայրը` սատանան է», — ասում է Սուրբ Գիրքը։

Մինչև կոկորդները մեղքերի մեջ թաղված, հիմա էլ մեղավորներ են փնտրում հոգևորականների մեջ։

Վա՜յ այն երկրին ու ժողովրդին, ում առաջնորդը փոքրհոգի է։

«Չար ծնունդն իր աչքին արդար է երևում։ Անզգամություն ցանողը չարիք է հնձելու» ։(Աստվածաշունչ)

Հայոց Եկեղեցին ժայռ է, ով փորձի նրան հարվածել` փշրվելու է։

Աստված պահապան մեր Հայրենիքին, Եկեղեցուն և ազգին»,- նշել է Տեր Մաղաքիան։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...