Տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը Դատախազություն բողոք է ներկայացրել Վարդան Ղուկասյանի դեմ. «Հրապարակ»

2 Ապրիլի, 2025

«Հրապարակ»-ը գրում է.

«Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի դեմ ՀՀ գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել:

Տրանսգենդեր կինը «Հրապարակի» հետ զրույցում նշեց. «Այսօր դիմել ենք դատախազություն, հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին: Դեռևս ընթացք չի ստացել, քանի որ այսօր ենք ներկայացրել: Ղուկասյանը պարզ սպանության կոչեր է անում, ատելություն է տարածում մեր մասով: Առանց այդ էլ սև ու սպիտակի է բաժանված ամեն բան, այժմ իրավիճակն ավելի են սրում: ԼԳԲՏ անձանց Վարդան Ղուկասյանն առաջին անգամ չէ, որ թիրախավորում է, նա դեռ 2019 թվականին, երբ ես Ազգային ժողովում ելույթ ունեցա, ատելության խոսք էր տարածել ԼԳԲՏ անձանց մասին: Պետք է իրավական գնահատական տրվի, թե ինչո՞ւ է այս մարդը թիրախավորում ԼԳԲՏ անձանց: Նա նաև թիրախ է դարձրել կանանց, անգամ ռասիստական հայտարարություններով է հանդես գալիս: Այդ մարդու խոսքն ամբողջությամբ կազմված է ատելության և թշնամանքի վրա: Լսելով նրա կոչերը, ԼԳԲՏ անձանց կարող են բռնության ենթարկել, մինչև անգամ՝ սպանել», — ասում է Մարտիրոսյանը:

 

Նմանատիպ նյութեր

Փաստացի այս «մասկի-շոուն» դեռ երկու օր առաջ ցուցադրվել էր Հ1-ին պատկանող Հայաստանից դուրս հեռարձակվող ալիքով. Տիգրան Քոչարյան

Փաստացի այս «մասկի-շոուն» դեռ երկու օր առաջ ցուցադրվել էր Հ1-ին պատկանող Հայաստանից դուրս հեռարձակվող ալիքով. Տիգրան Քոչարյան

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Առաջարկում եմ ֆակտչեքինգով զբաղվող իշխանամերձ կառույցներին կամավոր սկզբունքներով բացահայտել իշխանական այսօրվա մանիպուլացիաները։ Փաստացի այս "մասկի-շոուն" դեռ երկու օր առաջ (շաբաթ օրը) արդեն ցուցադրվել էր Հ1-ին պատկանող...

Փաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և իրականության զգացողությունը. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը հանդես է եկել հրատապ ուղերձով «Մարդը, ով ժամանակին ասում էր, թե մեր երկրում կա 3 միլիոն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը և իրականության զգացումը: Այսօր իր...

Քարոզարշավն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ. «Հայաստան» դաշինքը դիմել է դեսպաններին

Քարոզարշավն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ. «Հայաստան» դաշինքը դիմել է դեսպաններին

Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը Հունիսի 7-ի ընտրությունների նախընթաց ժամանակահատվածն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ և ակնհայտորեն դուրս է եկել քաղաքական պայքարի...

Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը․ ՆԳՆ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի առանձնատներից մեկում և կից շինություններում գործում է...

Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ.  Զարուհի Փոստանջյան

Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ. Զարուհի Փոստանջյան

Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ, այս մասին գրել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ «Հանրային վայրում բացահայտ անպարկեշտ, հայհոյական բառապաշարի և սպառնալիքների կիրառումը, որը ոտնահարում է համակեցության կանոններն ու...