Տոնախմբություն Սուրբ Հռիփսիմե վանքում․ Մայր Աթոռ

1 Հունիսի, 2026

Հունիսի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Տոնական այդ օրը նաև Սուրբ Հռիփսիմե վանքի ուխտի օրն է:

Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը ուխտավոր հավատացյալների ուղեկցությամբ շարժվեց դեպի Սուրբ Հռիփսիմե վանք` տանելով սուրբ Հռիփսիմե կույսի մասունքակիր Աջը:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամարի առջև Ամենայն Հայոց Հայրապետը, սրբազան մասունքով օրհնեց հոգևոր դասին և ներկա բարեպաշտ ժողովրդին՝ այն փոխանցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Անանիա եպիսկոպոս Ծատուրյանին։

Բերկրառատ տոնի առիթով Սուրբ Հռիփսիմե վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փոխլուսարարապետ Հոգեշնորհ Տ․ Դավիթ աբեղա Օհանյանը։

Օրվա խորհրդի մասին քարոզեց Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը՝ անդրադառնալով տոնի խորհրդին և Հռիփսիմյանց կույսերի նահատակության պատմությանը։

«Սուրբ կույսերը մերժեցին կռապաշտությունը և չուրացան իրենց հավատքը, հատկապես Հռիփսիմեն, որին խոստացվեց մինչև թագուհու պաշտոն, հարստություն, սակայն նա այս ամենի փոխարեն ընտրեց Քրիստոսի սերը։ Սուրբ կույսը մերժեց թագավորի կամքը, որի համար և նահատակվեց», — ասաց Հայկազուն Սրբազանը՝ ընդգծելով, որ Հռիփսիմյանց կույսերի մարտիրոսությունը հետագա դարերում քրիստոնյաների համար դարձավ առ Աստված նվիրումի և անձնազոհության օրինակ։

Հայկազուն արքեպիսկոպոսը նկատեց նաև, որ Հռիփսիմյանց կույսերի տոնակատարությունը պարզապես պատմության հիշատակում չէ, այլ վերահաստատումն է մեր հավատքի՝ որպես սուրբ կույսերի հետևորդներ, ինչպես առաքյալները՝ Քրիստոսի, և քրիստոնեությունը միայն գրքերում արձանագրված աստվածաբանություն չէ, այլ ամեն օր ապրվող իրականություն է։

Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, սրբուհու մասունքակիր Աջով կատարվեց Անդաստանի կարգ։

Նմանատիպ նյութեր

Մորը գրտնակով սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ»

Մորը գրտնակով սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ ՆԳՆ ոստիկանությունը 5 օր առաջ հայտնեց, որ բացահայտվել է Արագածոտնի մարզի Մելիքգյուղում շուրջ 4 ամիս առաջ կատարված սպանությունը։ Ըստ ոստիկանության՝ մարտին կենցաղային վիճաբանության ժամանակ 25 և 20 տարեկան եղբայրները գրտնակով սպանել են իրենց 56-ամյա...

ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Զախարովա

ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Զախարովա

ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «ՀԱՊԿ-ի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը անհնար էր, քանի որ նույնիսկ Հայաստանն ինքը չէր ճանաչում այդ տարածքը։ Նման պայմաններում...

Ռուսաստանը ռազմի դաշտում կգործի զգույշ, բայց հաստատակամ. Պուտին

Ռուսաստանը ռազմի դաշտում կգործի զգույշ, բայց հաստատակամ. Պուտին

Ռուսաստանը ռազմի դաշտում կգործի զգույշ, բայց հաստատակամ և կհասնի իր նպատակներին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն արժանապատվորեն է հաղթահարում պատմական այս փուլը։ «Ողջ ռուս ժողովուրդը, ամբողջ...

Եկեղեցու դեմ պայքարն անհեռանկար է. Ռոբերտ Ամստերդամ

Եկեղեցու դեմ պայքարն անհեռանկար է. Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը գրել է․ «Հայաստանյան իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ կարծես թե իրական է դառնում այն հավանականությունը, որ Ազգային ժողովի այս գումարման աշխատանքները կընթանան առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության:...

Նարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականությունները

Նարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականությունները

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը շեշտում է՝ հարևան երկրները լուրջ նախագծերի միջոցով փորձում են զարգացնել երկրում գործող բիզնենսներն ու ընդհանուր տնտեսությունը, իսկ Հայաստանի գործող կառավարությունը խոշոր գործարարների կայացած բիզնեսներն է...