Տիկին Մանասյանն այս հարցերը թողած որոշել է բարեփոխվելու հորդորներ անել փաստաբանական համայնքին. Վարազդատ Հարությունյան

13 Հուլիսի, 2025

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է.

«Այնքան լավ կլիներ, որ տիկին Մանասյանը նույն ջանասիրությամբ` իրար հետևից հայտարարություններով, անդրադառնար.

1) վարչապետի և հանրային իշխանության այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ամենօրյա ռեժիմով տարածվող ատելության խոսքերին, այս կամ այն անձին բռնելու ու «պետության համը բերանում թողնելու» ցուցումներին,

2) քննության փուլում գտնվող գործով ԱԺ իշխող ֆրակցիայի կողմից ընդունված հայտարարությանը, որում անձանց արարքին տրվում է «վերջնական» քրեաիրավական գնահատական,

3) քննչական կոմիտեի վարքագծին, որը ՄԻՊ հայտարարությունից հետո էլ բանեցնում է իրենց պաշտպանյալներին տեսակցել ցանկացող փաստաբաններին ժամերով սպասեցնելու ապօրինի պրակտիկան,

4) ՄԻՊ աչքի առաջ անձին իր քաղաքական դիրքորոշման համար «լեզու ու ականջ կտրելու» սպառնալիքներին,

5) տարբեր խաղաղ հավաքների մասնակիցների մեքենաներն ապօրինաբար ու ամիսներով չվերադարձնող ոստիկանությանը,

6) «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի՝ 1984 թվականի կոնվենցիայի պահանջների խախտումներին: Օրինակ` նույն Սամվել Վարդանյանի դեպքով մեկ տարի և երեք ամիս է հանրային քրեական հետապնդումներ հարուցված չեն ուղեկցթղ ոստիկանների նկատմամբ: Օրինակ` տեսախցիկների առջև տասնյակ ոստիկաններ ծեծել են պատգամավոր Աշոտ Սիմոնյանին, Աբրահամ Գասպարյանին, հավաքների մի շարք մասնակիցների: Ոստիկանության բաժիններում ծեծի են ենթարկվում բազմաթիվ քաղաքացիներ (ոչ քաղաքական գործերով),

7) խաղաղ հավաքների մասնակիցներին հենց երթ անցկացնելու, քնապարկ օգտագործելու կամայական արգելիքն (հենց երեկ երեկոյան, որի մասին ՄԻՊ-ին հայտնել եմ),

8 ) ՀԱԵ սպասավորների նկատմամբ պաշտոնատար անձանց կողմից ծաղրական, հեգնական, վուլգար պահվածքին ու ՀԱԵ ներքին գործերին միջամտելու փորձերին.

9) ՔԿՀ-ներում «խուզարկությունների» պատրվակով իրականացվող դաժան վերաբերմունքի դեպքերին (որոնց ամիսներ շարունակ անդրադառնում են տարբեր իրավապաշտպանների, իսկ երեկ փաստաբան Վահան Հովհաննիսյանը հրապարակային կռրպով շատ կոնկրետ դեպքեր է մատնանշել)…

Այս շարքն անվերջանալի է, սակայն տիկին Մանասյանն այս հարցերը թողած որոշել է բարեփոխվելու հորդորներ անել փաստաբանական համայնքին:

Հիշեցնում եմ, որ Սահմանադրության 191-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՄԻՊ խնդիրը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանումն ու խախտված իրավունքների և ազատությունների վերականգնումն է, ուստի փաստաբանների վարքագիծը քննելու փոխարեն, ՄԻՊ-ն ունի սահմանադրական միանգամայն այլ պարտականություն:

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...