Թուրքիայի հետ ՀՀ իշխանությունների սիրախաղերն ինչքան «խորանան», այնքան հակառուսական դիրքորոշումը ավելի կամրապնդվի․ Արա Պողոսյան

2 Հուլիսի, 2025

Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մի բան արդեն աչք է ծակում․
-Թուրքիայի հետ Հայաստանի իշխանությւնների սիրախաղերն ինչքան «խորանան», այնքան հակառուսական դիրքորոշումը ավելի կամրապնդվի։
Սա հենց այն մասին է, որ Հայաստանի իշխանությունները որպես ռուսական ազդեցության փոխարինող ազդեցություն ընտրել են ո՛չ թե եվրոպական, կամ ամերիկյան ազդեցությունը, ինչպես փորձ է արվում համոզել, այլ հենց թուրքականը։
Եվրոպական, կամ ամերիկյան ազդեցությունը Հայաստանում գետնի վրա կարիք ունի աջակցության ռեգիոնալ որևէ հենակետից, իսկ այդպիսին այս պահին միայն Թուրքիան կարող է լինել։
Եվ ի՞նչ է դառնում՝ Թուրքիայի հետ շփումները ակտիվանում են, սկսվում է հակառուսական չհիմնավորված դեմարշ։
Ի դեպ՝ եթե ռուսական կողմի որևէ հայտարարություն կարող է ընկալվել որպես ՀՀ ներքին գործերին միջամտելու փորձ, ապա այդ դեպքում ինչո՞ւ նույն կերպ պատասխան չի տրվում Մակրոնի կանխակալ հայտարարությանը. «Ես արտահայտեցի Ֆրանսիայի համերաշխությունը հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի դեմ»։ Սա միայն հիմարի համար պարզ չէ, որ կապ ունի վերջին ձերբակալությունների հետ, և այս աջակցության նպատակը Փաշինյանի համար քաղաքական կապիտալ տալն էր, իսկ մյուս կողմից հստակ ուղղված էր ընդդիմության դեմ։

Նմանատիպ նյութեր

Նախատեսվում է 2026 թ.-ին առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5,000 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց

Նախատեսվում է 2026 թ.-ին առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5,000 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց

Կառավարության որոշմամբ առաջարկվում է ապահովել ՀՀ-ին 2026 թ. համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակում ևս 5000 հատ քանակով տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ: Ոչ...

Իշխանության հաշվարկով Վեհափառին դատվածության պիտակ վերագրելով` կհաջողվի ապահովել նրա հեռացումը. Ղամբարյան

Իշխանության հաշվարկով Վեհափառին դատվածության պիտակ վերագրելով` կհաջողվի ապահովել նրա հեռացումը. Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը մեջբերումներ է արել Հայաստանի Հանրապետության կառավարության 2026–2031 թվականների ծրագրի «Հոգևոր անվտանգություն»  ենթավերնագրից, որտեղ գրված է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգելու նպատակով...

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային (Հայկ Ֆարմանյան), Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի (Դավիթ Ղազինյան) ու Եվրոպական ինտեգրման (Արեգա Հովսեփյան) հանձնաժողովների նախագահներ: «Հայաստան» դաշինքից Լիլիթ Գալստյանն ընտրվել...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Երևանում օգոստոսի 20-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում օգոստոսի 20-ին և 25-ին կեսօրից հետո առանձին...

Քյարքին Հայաստանի տարածք չէ. Փաշինյանը՝ Տիգրանաշենի մասին

«Հայաստանի և Ադրբեջանի տարածքներն արտահայտող քարտեզներ կան, և այդ քարտեզներով է, որ մենք Կիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում։ Այդ քարտեզներով Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին, Բարխուդարլուն, Յուխարի Ասկիպարան՝ ոչ»,- նշել է...