Թուրքիայի և Իրանի միջև բացվելու է նոր սահմանային անցակետ

1 Հոկտեմբերի, 2025

Թուրքիայի Վանի նահանգի Բաշքալե շրջանի և Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի Սալմաստ քաղաքի միջև նախատեսվում է բացել 4-րդ սահմանային անցակետը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նոր անցակետը կգործի Քուզարեշ–Գելինջիք տարածքում՝ Բազերգան, Ռազի և Սերվից հետո դառնալով երկու երկրների միջև հերթական սահմանային անցակետը։

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Քայհան Թյուրքմենօղլուն հայտնել է, որ տեղում արդեն անցկացվել են տեխնիկական ուսումնասիրություններ երկու երկրների մասնագետների մասնակցությամբ։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունը ոչ միայն կխթանի առևտուրը, այլև կնպաստի սահմանային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը։

Թուրքիայում Իրանի դեսպան Մոհամմեդ Հասան Հաբիբօլլահզադեն նշել է, որ կողմերի միջև քննարկումներ են արդեն տեղի ունեցել նոր անցակետի տեղակայման ու մաքսային ենթակառուցվածքների վերաբերյալ։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել առաջիկայում արագացնել այդ գործընթացը։

Նմանատիպ նյութեր

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային (Հայկ Ֆարմանյան), Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի (Դավիթ Ղազինյան) ու Եվրոպական ինտեգրման (Արեգա Հովսեփյան) հանձնաժողովների նախագահներ: «Հայաստան» դաշինքից Լիլիթ Գալստյանն ընտրվել...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Երևանում օգոստոսի 20-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում օգոստոսի 20-ին և 25-ին կեսօրից հետո առանձին...

Քյարքին Հայաստանի տարածք չէ. Փաշինյանը՝ Տիգրանաշենի մասին

«Հայաստանի և Ադրբեջանի տարածքներն արտահայտող քարտեզներ կան, և այդ քարտեզներով է, որ մենք Կիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում։ Այդ քարտեզներով Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին, Բարխուդարլուն, Յուխարի Ասկիպարան՝ ոչ»,- նշել է...

Ռուսաստանը գնահատում է երկրների ջանքերը ուկրաինական կարգավորման հարցում. Պեսկով

Ռուսաստանը գնահատում է երկրների ջանքերը ուկրաինական կարգավորման հարցում. Պեսկով

Ռուսաստանը գնահատում է բոլոր այն երկրների ջանքերը, որոնք անկեղծորեն ցանկանում են նպաստել ուկրաինական կարգավորմանը, բայց դրանք դեռ քիչ են, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Մենք բարձր ենք գնահատում բոլոր այն երկրների...

Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան

«Փաշինյանը մեզ 10-րդ հանրապետություն էլ կհասցնի, դրա համար չպետք է թողնենք»,- դատական նիստից առաջ լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։ Նա շարունակեց. «Եթե հողերը հանձնելով հռչակենք...