Թուրքիան պարզապես խաղում է Հայաստանով՝ աշխարհաքաղաքական խաղասեղանի շուրջ. Հակոբ Բադալյան

29 Դեկտեմբերի, 2025

Հայաստանն ու Թուրքիան հայտարարել են դիվանագիտական անձնագիր ունեցողների, հատուկ և ծառայողական անձնագիր ունեցողների համար էլեկտրոնային վիզաների անվճար տրամադրման, վիզաների տրամադրման գործընթացը դյուրացնելու մասին: Դա կլինի հունվարի 1-ից: Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը հիշեցրել է Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ մի երկու շաբաթ առաջ ասածը՝ խորհրդանշական քայլեր են կատարվում:

«Այս քայլերը սակայն անգամ խորհրդանշական անվանելն է այսպես ասած չափազանցություն: Իհարկե չեն սահմանափակվի սրանով: Կարծում եմ, որ մինչեւ խորհրդարանի ընտրություն կլինի եւս մի քայլ՝ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելը:

Այդ համաձայնությունների մասին Երեւանն ու Անկարան հայտարարել են դեռեւս 3 տարի առաջ՝ 2022 թվականի հուլիսին, հատուկ բանագնացների հանդիպումից հետո: Եվ երեք տարի չի իրականացվել այդ պայմանավորվածությունը, մինչ Հայաստանը չի կատարել մի շարք պայմաններ: Հակառակ դեպքում հարց է առաջանում, թե ինչու՞ պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2022-ին, բայց դրանցից առաջինը կատարվում է միայն 2026-ին: Որովհետեւ եղել են պայմաններ, որոնք կատարվել են այդ ընթացքում:

Ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականի հուլիսին Վիեննայում կայացած այդ հանդիպումը չորորդն էր հատուկ բանագնացների մակարդակով: Հետաքրրքիր էր ժամանակագրությունը: Ուրեմն 2022 թվականի հունվարից սկսած հանդիպել են չորս անգամ՝ Մոսկվայում ու Վիեննայում, եւ չորրորդ հանդիպմանն առաջին անգամ հայտարարել են, որ ինչ որ բան են պայմանավորվել:

Եվ ուշադրություն՝ դրանից հետո այլևս չի եղել հանդիպում երկու տարի, իսկ հինգերորդ հանդիպումը եղել է միայն 2024 թվականի հուլիսին: Եվ սա եւս վկայում է, որ պայմանավորվածությունից հետո անցած ժամանակահատվածում եղել է աշխատանք պայմանները կատարելու ուղղությամբ, որն այսպես ասած ի մի է բերվել 2024 թվականի հուլիսից սկսած:

Իհարկե ակնառու է, որ այս ամենը միայն ձևով է, որ կապ ունի հայ-թուրքական հարաբերություն կարգավորելու հետ: Իսկ բովանդակությամբ՝ Թուրքիան պարզապես խաղում է Հայաստանով՝ աշխարհաքաղաքական խաղասեղանի շուրջ: Պաշտոնական Երևանն էլ իհարկե խաղում է իր նախընտրական խաղը, ձգտելով անհրաժեշտ «հաշվի»»,- գրել է Հ.Բադալյանը:

Նմանատիպ նյութեր

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային (Հայկ Ֆարմանյան), Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի (Դավիթ Ղազինյան) ու Եվրոպական ինտեգրման (Արեգա Հովսեփյան) հանձնաժողովների նախագահներ: «Հայաստան» դաշինքից Լիլիթ Գալստյանն ընտրվել...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Երևանում օգոստոսի 20-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում օգոստոսի 20-ին և 25-ին կեսօրից հետո առանձին...

Քյարքին Հայաստանի տարածք չէ. Փաշինյանը՝ Տիգրանաշենի մասին

«Հայաստանի և Ադրբեջանի տարածքներն արտահայտող քարտեզներ կան, և այդ քարտեզներով է, որ մենք Կիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում։ Այդ քարտեզներով Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին, Բարխուդարլուն, Յուխարի Ասկիպարան՝ ոչ»,- նշել է...

Ռուսաստանը գնահատում է երկրների ջանքերը ուկրաինական կարգավորման հարցում. Պեսկով

Ռուսաստանը գնահատում է երկրների ջանքերը ուկրաինական կարգավորման հարցում. Պեսկով

Ռուսաստանը գնահատում է բոլոր այն երկրների ջանքերը, որոնք անկեղծորեն ցանկանում են նպաստել ուկրաինական կարգավորմանը, բայց դրանք դեռ քիչ են, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Մենք բարձր ենք գնահատում բոլոր այն երկրների...

Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան

«Փաշինյանը մեզ 10-րդ հանրապետություն էլ կհասցնի, դրա համար չպետք է թողնենք»,- դատական նիստից առաջ լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։ Նա շարունակեց. «Եթե հողերը հանձնելով հռչակենք...