Թուրքիան և ևս յոթ իսլամական երկրներ դատապարտել են Իսրայելի քաղաքականությունը

22 Օգոստոսի, 2026

Թուրքիայի և յոթ այլ իսլամական երկրների արտաքին գործերի նախարարները դատապարտել են Իսրայելի շարունակական  քաղաքականությունը Պաղեստինի տարածքում և մերժել Արևելյան Երուսաղեմից արևելք գտնվող E1 բնակավայրերի ծրագիրը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է թուրքական նախարարության կողմից տարածված համատեղ հայտարարության մեջ։

«Թուրքիայի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Պակիստանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ արտաքին գործերի նախարարները միանշանակ դատապարտում են Իսրայելի շարունակական անօրինական  քաղաքականությունը Պաղեստինի օկուպացված տարածքում և կտրականապես մերժում են E1 բնակավայրերի ծրագիրը։

Նրանք նաև դատապարտում են բռնության գործողությունները, որոնք կատարվել են բնակավայրերի կողմից՝ Իսրայելի օկուպացիոն իշխանությունների աջակցությամբ, պաղեստինցի ժողովրդի և նրանց սեփականության դեմ։

Նախարարները ընդգծում են, որ նման գործողությունները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի խախտում են և լուրջ սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար», — ասվում է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր

Ռաֆիկ Ալեքսանյանը՝ աշխարհի չեմպիոն

Ռաֆիկ Ալեքսանյանը՝ աշխարհի չեմպիոն

Աբու Դաբիում ընթացող 2026 թվականի խառը մենամարտերի (MMA) պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկող Ռաֆիկ Ալեքսանյանը ավագ տարիքի պատանիների 65.8 կգ քաշային կարգում փայլուն ելույթ է ունեցել։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Ռաֆիկը հաղթել է...

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ՆԳՆ ՓԾ

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ՆԳՆ ՓԾ

ՆԳՆ Փրկարար ծառայությունը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իրազեկում․ պահպանել հրդեհային անվտանգության կանոնները ՆԳՆ փրկարար ծառայության կողմից տարբեր հարթակներում մշտապես իրականացվում են իրազեկման աշխատանքներ: Այսօր ևս իրականացվել է հերթական իրազեկումը՝ հանրապետությունում...

ԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումը

ԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումը

Միացյալ Նահանգների դաշնային դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրումը դադարեցնելու՝ նախագահ Թրամփի վարչակազմի որոշումը, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը: Մանհեթենի շրջանային դատարանի...

Իսրայելը զգուշացրել էր Սիրիային․ Կաց

Իսրայելը զգուշացրել էր Սիրիային․ Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել է, որ իսրայելցի զինվորականները մի քանի անգամ առաջարկել էին հարված հասցնել սիրիական Աբու-Դուհուր ռազմական ավիաբազային՝ այնտեղ իր ուժերը տեղակայելու Թուրքիայի ծրագրերի պատճառով, հայտնել է The Times of Israel-ը։ Նրա...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-27-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու...