«Թուրքիա-Վրաստան սահմանային անցակետում հայկական անձնագրեր հայտնաբերվելու մասին լուրը ապատեղեկատվություն է»,-այդ մասին հայտնում է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Մշտապես կապի մեջ ենք Վրաստանի իրավապահ գործընկերների հետ, որևէ նման դեպք չի արձանագրվել։ Լուրը բացահայտ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի»,-ասել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղարը։
Մինչ այդ տեղեկություն էր տարածվել, որ Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում մի քանի տասնյակ հազարի հասնող հայկական կեղծ անձնագրեր և փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնք պետք է օգտագործվեին ընտրություններում։






