Թրամփը Վենեսուելայի «կառավարիչ» է նշանակելու Մարկո Ռուբիոյին. Bloomberg

4 Հունվարի, 2026

Մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը ապշեցրեց աշխարհը՝ Վենեսուելան «կառավարելու» ԱՄՆ-ի ծրագրերի մասին հայտարարությամբ, հարավամերիկյան պետությունը հայտնվեց անորոշության մեջ, թե ինչ է դա նշանակում և ով է ղեկավարում երկիրը, գրում է Bloomberg-ը։

Վենեսուելայի առևանգված նախագահ Նիկոլաս Մադուրոն գտնվում էր Նյու Յորք թռչող ինքնաթիռում, երբ նրա փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը, որը, ըստ Թրամփի, պետք է համագործակցեր Վաշինգտոնի հետ՝ «Վենեսուելան կրկին մեծ դարձնելու» համար, դատապարտեց «վայրագ առևանգումը»։

Ստեղծված խառնաշփոթը խորացնում էր այն հանգամանքը, որ Սպիտակ տունը չէր մանրամասնում, թե ինչ է ենթադրում մոտ 30 միլիոն բնակչություն ունեցող նավթարդյունահանող երկրի կառավարումը։

Ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որն իր ողջ կարիերայի ընթացքում քննադատել է Մադուրոյին և նրա նախորդ Ուգո Չավեսին, կզբաղեցնի այդ ղեկավար պաշտոնը։

Միևնույն ժամանակ գործակալությունը ընդգծում է, որ այս պահին չկա հստակ ծրագիր՝ ամերիկյան զորքեր կամ վարչակազմ Վենեսուելայում տեղակայելու համար։ Սակայն Թրամփը հասկացրել է, որ նա հատուկ ուշադրություն է դարձնում երկրի նավթին՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն կունենա «ներկայություն Վենեսուելայում, քանի որ դա վերաբերում է նավթին»։

Սա կարող է նշանակել ամերիկյան Chevron կորպորացիայի դերի ուժեղացում, որը դեռ շարունակում է աշխատել Վենեսուելայում՝ պատժամիջոցների չեղարկման պայմաններում, ինչպես նաև այլ խոշոր ամերիկյան նավթային ընկերությունների ներգրավում։

Նմանատիպ նյութեր

Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում են արտահերթ ընտրություններ. Միրզոյան

  «Երբ որ կառավարությունը  բերում է  սահմանադրության նախագիծ, քվեարկությամբ անցնում է, դա մի իրավիճակ է, եթե չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն։ Չեմ կարող պատկերացել կամ հիշել մի իրավիճակ, որ մի...

Այսքան տարի ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցված է, դրանից ի՞նչ է փոխվել․ Արարատ Միրզոյան

  «Պետք չէ լինել մի տեղ, որտեղ ոչ դու ցանկություն ունես, ոչ մյուսները ցանկություն ունեն։ Մենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին վաղուց սառեցրել ենք, ընդ որում՝ ընդգծել ենք, որ մենք սառեցնում ենք և չենք խոչընդոտում...

Դեմոկրատները մտադիր են վերանայել երկրի արտաքին քաղաքականության մի շարք ուղղություններ. Reuters

Դեմոկրատները մտադիր են վերանայել երկրի արտաքին քաղաքականության մի շարք ուղղություններ. Reuters

ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում վերահսկողություն ստանալուց հետո դեմոկրատները մտադիր են վերանայել երկրի արտաքին քաղաքականության մի շարք ուղղություններ և սահմանափակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունների ազատությունը։ Այս մասին նոյեմբերի 4-ին հայտնել է Reuters...