Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան կհրաժարվի Ռուսաստանից վառելիք գնելուց. Անկարան արձագանքել է

3 Հոկտեմբերի, 2025

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ ռուսական նավթ գնելու կամ չգնելու վերաբերյալ որոշումներ կկայացնեն մասնավոր թուրքական ընկերությունները։ Նա արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջին՝ դադարեցնել Ռուսաստանից վառելիք գնելը։

«Մինչ օրս մասնավոր հատվածն ինքն է կայացրել այս հարցի վերաբերյալ որոշումները, քանի որ դրանք առևտրային որոշումներ են։ Այսինքն՝ մենք երբեք ոչ մեկին չենք ասել՝ «Գնեք այստեղից, մի՛ գնեք այնտեղից»։ Մենք դա չենք արել մինչև օրս», — CNN Turk-ին ասել է Բայրաքթարը։
Հիշեցնենք՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան պետք է դադարեցնի ռուսական նավթի ներմուծումը մինչև Ուկրաինայի հակամարտության կարգավորումը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո Թրամփը հայտարարել է, որ Անկարան կհրաժարվի Ռուսաստանից վառելիք գնելուց, եթե ինքը ցանկանա։

Նմանատիպ նյութեր

Բյուրեղավանում թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով 29-ամյա կին է ձերբակալվել

Բյուրեղավանում թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով 29-ամյա կին է ձերբակալվել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելիս համագործակցեցին Կոտայքի մարզի քրեական ոստիկանների հետ։ Օգոստոսի 27-ին՝ ժամը 13-ին, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով...

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական բախման. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական բախման. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական բախման, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրուշկոն՝ Արևելյան տնտեսական համաժողովում (ՎԷՖ)։ Հայտնում է ՏԱՍՍ-ը: Այդ մասին վկայում են դաշինքի զորավարժությունների ուղղվածությունը, ինչպես նաև ռազմական լոգիստիկայի...

Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք

Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք։ Մայր Աթոռի միաբանությունը և ներկա ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված բռնի...

Իմ խնդրանքն է, որ աջակից և պաշտպան լինեք այսօր ՀՀ-ում քաղաքական հետապնդումների ենթարկվող բոլոր մեր քաղաքացիներին. Ծառուկյան

Իմ խնդրանքն է, որ աջակից և պաշտպան լինեք այսօր ՀՀ-ում քաղաքական հետապնդումների ենթարկվող բոլոր մեր քաղաքացիներին. Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ «Կենտրոն» ՔԿՀ-ից. «Տեղեկացա, որ Հայաստանի և սփյուռքի տարբեր ոլորտների մոտ վեց տասնյակ հեղինակավոր գործիչներ հանդես են եկել «Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե» ստեղծելու նախաձեռնությամբ։ Շնորհակալ եմ բոլորին։ Դժվար է...

Գյումրիում բնակարանային գողության դեպքեր են արձանագրվել. ձերբակալվածներ կան

Գյումրիում բնակարանային գողության դեպքեր են արձանագրվել. ձերբակալվածներ կան

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են. «Օգոստոսի 7-ի երեկոյան ստացվել էր ահազանգ, որ գողություն է կատարվել Գյումրիի Շերամի թաղամասի մի բնակարանից։ Մեկնել էր Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Ոստիկանները պարզել էին, որ գողությունը կատարվել է...