Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցում Մեծ Եղեռնին նվիրված Բարեխոսության կարգ է մատուցվել

Ապր 24, 2025

Թբիլիսիի Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Կիրակոս եպս. Դավթյանի նախագահությամբ, մատուցվեց Բարեխոսության կարգ, աղոթք` նվիրված 1915 թ Հայոց ցեղասպանության (Մեծ Եղեռնի) 1,5 միլիոն սրբադասված անմեղ նահատակների հիշատակին։

Տեղեկությունը տարածել է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը՝ կից ներկայացնելով լուսանկարներ:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության (Մեծ Եղեռնի) 110-րդ տարելիցն է:

Ապրիլի 24-ի ժամը 14։00-ին Թուրքիայի դեսպանատան առջև պահանջատիրական ցույց և բաց ցուցահանդես կանցկացվի:

Երեկ՝ ապրիլի 23-ին, Թբիլիսիում Հայոց ցեղասպանության (Մեծ Եղեռնի) 110-ամյակին նվիրված ջահերով երթ է անցկացվել:

Նմանատիպ նյութեր

«Իսկ ի՞նչ էր մեզ պետք». Սա թերեւս ամենակարեւոր հարցն է, որի պատասխանն էլ անչափ կաևոր է. Արա Պողոսյան

«Իսկ ի՞նչ էր մեզ պետք». Սա թերեւս ամենակարեւոր հարցն է, որի պատասխանն էլ անչափ կաևոր է. Արա Պողոսյան

«Մենք այսօր հին ու վատնված օրերի հետևանքներն ենք քաշում` պարզապես արագացված ռեժիմով։ Ռեակտիվ արտաքին քաղաքականություն, ռեակտիվ ներքին քաղաքականություն, ռեակտիվ բանակաշինությունը չէր կարող մեզ համար ապահովել հաջողություններ երկարաժամկետ հեռանկարում, բայց մենք անգամ...

Բերդավանի բնակիչներին պարտադրել են մասնակցել  Փաշինյանի և Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը․ «Փաստինֆո»

Բերդավանի բնակիչներին պարտադրել են մասնակցել Փաշինյանի և Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն ահազանգեր է ստացել, որ Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղում Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը բնակիչները մասնակցել են պարտադրանքով։ Մասնավորապես, լրատվամիջոցին ահազանգած քաղաքացին նշել է՝ տնօրեններին հրահանգվել է, որ ներկա լինեն։ Բերդավանի...

Ռուսաստանը փորձարկում է Կիևի պատրաստակամությունը կայուն և երկարաժամկետ խաղաղության՝ Ուկրաինային hրադադար առաջարկելով․ Պեսկով

Ռուսաստանը փորձարկում է Կիևի պատրաստակամությունը կայուն և երկարաժամկետ խաղաղության՝ Ուկրաինային hրադադար առաջարկելով․ Պեսկով

Ռուսաստանը փորձարկում է Կիևի պատրաստակամությունը կայուն և երկարաժամկետ խաղաղության՝ Ուկրաինային հրադադար առաջարկելով։ Այս մասին լրագրողներին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Ռուսաստանի կողմից...

Նոր Նորքի թաղապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը մի քանի շահառու ունի, պարտակում են կոռուպցիան՝ իրավական գործընթացի ներքո․ փաստաբան

Նոր Նորքի թաղապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը մի քանի շահառու ունի, պարտակում են կոռուպցիան՝ իրավական գործընթացի ներքո․ փաստաբան

Նոր Նորքի թաղապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը մի քանի շահառու ունի, այդ թվում՝ քաղաքական շահառուներ, այդ թվում՝ կոռոպցիոներների կողմից կոռուպցիան պարտակելու շահը։ Այս ամեն ինչը փաթեթավորվում է իրավական գործընթացի ներքո, ինչը հատուկ է «նիկոլիզմին»։ Այս...

Հույսը դնում ենք հայ ժողովրդի իմաստնության վրա, որը շատ լավ հասկանում է, թե ով է իր իսկական բարեկամը, իսկ ով՝ թշնամին․ ՌԴ դեսպան

Հույսը դնում ենք հայ ժողովրդի իմաստնության վրա, որը շատ լավ հասկանում է, թե ով է իր իսկական բարեկամը, իսկ ով՝ թշնամին․ ՌԴ դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը  «168 ժամ» թերթին տված իր հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների առջև ծառացած առանցքային մարտահրավերներին։ Դեսպանը, մասնավորապես, նշել է․ «Ինչ վերաբերում է մարտահրավերներին, ապա...