Նոր Նորքի թաղապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը մի քանի շահառու ունի, պարտակում են կոռուպցիան՝ իրավական գործընթացի ներքո․ փաստաբան

3 Մայիսի, 2025

Նոր Նորքի թաղապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը մի քանի շահառու ունի, այդ թվում՝ քաղաքական շահառուներ, այդ թվում՝ կոռոպցիոներների կողմից կոռուպցիան պարտակելու շահը։ Այս ամեն ինչը փաթեթավորվում է իրավական գործընթացի ներքո, ինչը հատուկ է «նիկոլիզմին»։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արթուր Չախոյանի փաստաբան Վահե Եփրիկյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում՝ հենց թաղապետի հետ միասին խմբով ծեծի են ենթարկել  հասարակական գործիչ Արթուր Չախոյանին, որը պարբերաբար բացահատում էր քաղաքային իշխանությունների կողմից հնարավոր կոռուպցիոն դրսևորումների մասին։

Ընդ որում, այս պահին Արթուր Չախոյանը հիվանդանոցում է՝ ստացված վնասվածքների հետևանքով և դատաբժշկական փորձաքննության չի ենթարվել։ Փաստաբանը նշում է՝ Չախոյանը հոսպիտալացված է, չի կարող այցելել դատաբժիշկի, պետք է միջոցներ ձեռք առնեն՝ հիվանդանոցում փորձաքննություն իրականացնելն ապահովելու համար, ինչի վերաբերյալ միջնորդություն ներկայացվել է, բայց առ այս պահը վարույթն իրականացնող մարմնից պատասխան չի ստացվել։ Եփրիկյանը մտահոգություն հայտնեց առ այն, որ դատաբժշկական փորձաքննությունը, առավել ևս՝ նման դեպքերում պետք է հնարավորինս շուտ իրականացվի, մտավախություն կա, որ սպասում են՝ վերանան Արթուր Չախոյանի մոտ առկա վնասվածքները, ինչից հետո դատաբժշկական փորձաքննությունը կկրկի ձևական բնույթ։ Այն, որ առ այս պահը Արթուր Չախոյանին չի տրվել տուժողի դատավարական կարգավիճակ, փաստաբանի դիտարկմամբ, վարույթն իրականացնող մարմնի բացթողումն է։

Հարցին՝ արդյո՞ք փորձ է արվում ծածկադմփոց անել ֆիզիկական բռնության դրվագը, փոխարենը՝ քննություն կիրականացվի ենթադրյալ խուլիգանության դրվագը՝ Եփրիկյանը պատասխանեց․ «Ծածկադմփոց արվում է կոռուպցիան, խոշտանգումը, պետական պաշտոնյայի կողմից բացահայտ խուլիգանությունը, ամենաթողությունը, հովանավորչությունը, անպատժելիությունը, բեսպրեդելը՝ ոչ մեծ ծանր հանցագործություն համարվող ֆիզիկական բռնության հանցակազմի համար։ Զուգահեռաբար հավասարության նշան դնելու փորձ կատարելու համար Արթուր Չախոյանին և Մեսրոպ Մանուկյանին ակնհայտ ապօրինի,  իրավական սյուրռեալիզմի ամենացցուն կերպով մեղսագրվում է խուլիգանություն, մինչդեռ նրանք քննադատությամբ էին հանդես եկել և  իրականացրել են քաղաքացիական ակցիա»։ Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ խմբով ծեծի են ենթարկել կոռուպցիայի մասին բացահատումներ անող բլոգեր, հասարակական գործիչ Արթուր Չախոյանին։ Վերջինս վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Թաղապետարանի չորս աշխատակցի, այդ թվում՝ թաղապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)։

Տուժած Չախոյանը, սակայն, ևս մեղադրյալի կարգավիճակ ունի։ Նրան և Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին իրավապահները մեղադրում են Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Որպես խուլիգանություն որակվել է ապրիլի 29-ին Նոր Նորքի թաղապետարանում նրանց բողոքի ակցիան, որը հաջորդել էր թաղապետի կողմից Չախոյանի հասցեին հնչեցված սպառնալիքներին։

Նմանատիպ նյութեր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Kia Forte»-ի վարորդը տարբեր աստիճանի...

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր, ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ձերբակալությունից ժամեր անց տարածվել է տեսանյութ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ...

Փաշինյանը կորցնում է վերջին շանսը․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ 44-օրյա պատերազմի 25-րդ օրը, Նիկոլ Փաշինյանը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, կոչով դիմեց քաղաքապետ-գյուղապետերին։ Տեսանյութ – Նիկոլ. «Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, բոլոր...

ՔՊ-ն արդեն խմբակային կալանավորումներ է անում՝ մի ընտանիքից երկու հոգի. Սևակ Խաչատրյան

Ի տարբերություն նախկինում եղած դեպքերի, երբ ընտանիքից մեկ հոգու էին կալանավորում, հիմա ՔՊ-ն նոր քաղաքականություն է որդեգրել՝ խմբակային կալանավորումներ են անում, ընտանիքից միաժամանակ երկու-երեք հոգու են կալանավորում կամ...

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի...