Թալինի ՔՊ-ական համայնքապետը 7000 դրամ պարտքի պատճառով դատարանում է հայտնվել․ Սափեյանի «փառահեղ» կենսագրությունը․ Լիա Սարգսյան

3 Հունվարի, 2026

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Թալինի ՔՊ-ական համայնքապետը 7000 դրամ պարտքի պատճառով դատարանում է հայտնվել․ Սափեյանի «փառահեղ» կենսագրությունը

Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը հետհեղափոխական շրջանում դատարանում է հայտնվել 7000 դրամի պարտքի պատճառով: «Իշխանություն» լրատվականը տեղեկացավ, որ «Վիվասել» ընկերությունը ստիպված է եղել նրան դատի տալ, քանի որ ապագա համայնքապետը չի կատարել իր ֆինանսական պարտավորությունը։

Այս փաստը մանրուք չէ, այն շատ հստակ ցույց է տալիս, թե ինչ մտածողությամբ մարդ է այսօր զբաղեցնում համայնքապետի պաշտոնը։ 7000 դրամ չունեցող Տավրոս Սափեյանի ֆինանսական վիճակը լավ «դզվում» է պետական պաշտոն զբաղեցնելուց հետո։

2023թ Թալինի համայնքապետարանը շուրջ 15,7 մլն դրամի հեղուկ և սեղմված գազի մատակարարման պայմանագրեր է կնքում Սափեյանի հոր և հորեղբոր ընկերության հետ։ Երկու մրցույթ, երկու պայմանագիր, երկու դեպքում էլ՝ մեկ մասնակից։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պաշտոնապես արձանագրել է շահերի բախումը, բայց դա որևէ իրական հետևանք չի ունեցել։

2025թ․-ին գործել է նույն սխեման պարզապես այլ մարդկանց անուններով։ Գազի մատակարարումը փոխանցվել է «Արսուր» ՍՊԸ-ին՝ 11,6 մլն դրամով, առանց մրցույթի։ Ընկերությունը գրանցված է համայնքապետարանի աշխատակցի եղբոր անունով, իսկ գործարքի թույլտվությունը տրվել է հենց Տավրոս Սափեյանի ստորագրությամբ։ Անունները փոխվել են, մեխանիզմը՝ ոչ։ Համայնքային փողը պտտվել է նույն քաղաքական ու անձնական շրջանակում։

Տավրոս Սափեյանի անունը կրկին հայտնվել է դատարանում՝ այս անգամ վիրավորանքի գործով։ Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ժորա Գրիգորյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Թալինի համայնքապետի՝ պահանջելով պարտավորեցնել նրան ներողություն խնդրել և վճարել 1 մլն 500 հազար դրամ՝ վիրավորանքի համար։ Դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ, ինչը նշանակում է, որ համայնքապետի խոսքը ենթակա է դատական քննության։

Փողոցից համայնքապետ դարձած Սափեյանը վերջին շրջանում հաճախ է հայտնվում սկանդալային պատմությունների կիզակետում․ խոչընդոտել է եկեղեցական արարողությունները, ստիպել է հավատացյալներին՝ լքել եկեղեցին, Մայր Աթոռի բակում դրսևորել է ագրեսիվ պահվածք ու հնչեցրել սադրիչ կոչեր։

Այս ֆոնին ծիծաղելի է հնչում ՔՊ-ի կողմից «էթիկայի կանոնագրքի» ստեղծումը, որը պետք է կարգավորի իշխանական պաշտոնյաների վարքն ու խոսքը։ Տավրոս Սափեյանի նման վարք դրսևորող պաշտոնյան ընդհանրապես տեղավորվո՞ւմ է որևէ էթիկական սահմանների մեջ։ Երբ համայնքապետը փողոցային բառապաշարով է խոսում քաղաքացիների, հոգևորականների ու հավատացյալների հետ, ապա ցանկացած կանոնագիրք դառնում է ուղղակի թղթի կտոր»։

 

Նմանատիպ նյութեր

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...