Տեսել ենք բոլոր տեսանյութերը և ուշադրություն ենք դարձրել բոլոր մանրամասներին․ Պեսկով

2 Հուլիսի, 2025

Կրեմլը տեսել է Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման կադրերը և ուշադրություն է դարձրել բոլոր մանրամասներին: Այս մասին, Ռիա Նովոստիի փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իսկապես, մենք տեսել ենք բոլոր տեսանյութերը և ուշադրություն ենք դարձրել բոլոր մանրամասներին»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին Բաքվում ութ Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման մասին, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, կապված են Իրանից թմրանյութերի տարանցման և կիբեռհանցագործությունների հետ:

Հրապարակումները հայտնվել են հունիսի 30-ին ձերբակալված «Սպուտնիկ» գործակալության ռուս և ադրբեջանցի լրագրողների նկատմամբ Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից անբարյացակամ գործողությունների ֆոնին։

Նմանատիպ նյութեր

Ստամբուլում հայ տղամարդ է սպանվել

Ստամբուլում հայ տղամարդ է սպանվել

Ստամբուլի Բեյօղլու թաղամասում ոստիկանությունը բնակելի շենքում հայտնաբերել է 64-ամյա Ագոփ (Հակոբ) Դեղիրմենջիօղլուի դին։ Սպանության կասկածանքով ձերբակալված 45-ամյա Մեհմեթ Շ․Թ․-ն ոստիկանությունում խոստովանել է, որ տղամարդուն դանակահարել է վարձավճարի շուրջ տարաձայնության...

Քասախի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը կալանավորվել է մեկ ամսով

Քասախի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը կալանավորվել է մեկ ամսով

Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը՝ Արա Մկրտչյանը կալանավորվել է մեկ ամսով, այս մասին հայտնել են ՔԿ-ից։ Հիշեցնենք, որ երեկ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի Արա Մկրտչյանը մեղադրվում է 28 հողամաս օտարելու...

Կոլումբիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է 132 մարդ

Կոլումբիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է 132 մարդ

Կոլումբիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է 132 մարդ, վիրավորվել՝ 570-ը, հաղորդում է Caracol հեռուստաալիքը՝ հղում կատարելով իշխանություններին։ Նշենք, որ երեկ առավոտյան Կոլումբիայում 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնը...

ԱԱԾ-ն՝ Ներքին Ոսկեպարի հատվածում սահմանային ցանկապատի կառուցման մասին․ «Գաղտնիք է»

ԱԱԾ-ն՝ Ներքին Ոսկեպարի հատվածում սահմանային ցանկապատի կառուցման մասին․ «Գաղտնիք է»

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվել է Sputnik Արմենիային հայտնել, թե ինչ փուլում է ՀՀ Տավուշի մարզի Ներքին Ոսկեպար գյուղի հատվածում սահմանային ցանկապատի կառուցումը։ «Ներքին Ոսկեպարի հատվածում փշալարային արգելափակոցների կառուցման վերաբերյալ...

Վեհափառ Հայրապետի և 6 եպիսկոպոսների գործը կքննի դատավոր Սերժ Ռուշանյանը

Վեհափառ Հայրապետի և 6 եպիսկոպոսների գործը կքննի դատավոր Սերժ Ռուշանյանը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։ Հիշեցնենք, որ Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության...