Տեղի է ունեցել սադրանք․ սադրողը եղել է պետության ղեկավարը. Հակոբ Բադալյան

1 Ապրիլի, 2026

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հետաքրքիր հարցադրում են անում մարդիկ՝ պետք է հարվածողին պաշտպանե՞լ:
Ոչ, հարվածողին պաշտպանել պետք չէ: Պետք է պաշտպանել տրամաբանությունն ու բարոյականությունը, որ խախտվում են հայտնի պատմության պարագայում:
Երկուսն էլ մարդու բնության մեջ են, որպեսզի երեւույթները կարողանա քննել ամբողջական: Քանի որ, ամբողջական չքննելու պարագայում հնարավոր չէ գալ արդյունավետ եզրահանգման:
Իսկ տրամաբանությունն ու բարոյականությունը այս դեպքում հուշում են, որ տեղի է ունեցել սադրանք: Սադրողը եղել է պետության ղեկավարը, որը չգիտես ինչու որոշել է Պատարագի ժամանակ լեցուն սրահ մտնել ու իր հոծ թիկնազորով եւ ուղեկցողներով շարժվել դեպի առաջին շարքեր, առաջացնելով հրմշտոց, խանգարելով Պատարագին հետեւող հավատացյալներին:
Իսկ 18-ամյա պատանին բնությունից օժտված է բուռն արձագանքի հատկանիշով: Դա 18-ամյա պատանիներին շատ բնորոշ հատկանիշ է: Նրանց էմոցիոնալ համակարգը «նորակառույց» է, շատ «փորձաքննություններ» չանցած: Իսկ Պատարագի ընթացքում պատանին յուրօրինակ հոգեվիճակում է, ուր փաստորեն ներխուժում է պետության ղեկավարը իր քաղաքական նկատառումներից ու քարոզչական մղումներից, այլ ոչ թե հոգեւոր կարիքներից ելնելով: Որովհետեւ հոգեւոր կարիքի դեպքում չի առաջանա հոծ թիկնազորով բազմության մեջ հետուառաջ անելու ցանկություն կամ մտադրություն: Հոգեւորի անգամ փոքր բաղադրիչի դեպքում պարզ ու հասկանալի կլիներ, որ եկեղեցու լեցուն սրահում՝ հոծ թիկնազորով հետուառաջ անելը հավասարազոր է Պատարագն ունկընդրողների ներաշխարհում հետուառաջ անելուն:
Հետեւաբար, տրամաբանությունն ու բարոյականությունը պահանջում է, որ դրվագը քննենք ամբողջության մեջ, ոչ թե պարզապես «վարչապետին հասցված հարվածի», որը նույնիսկ ըստ էության հարված էլ չի եղել:
Հետեւաբար, երբ դեպքը քննվում է արդեն այսպես ասած անցյալ ժամանակով, առավել եւս պետք է հաշվի առնել այդ ամենը: Եվ 18-ամմյա երիտասարդին կալանքի տանելու դաժան որոշումը դատապարտող մարդիկ չեն ասում, թե՝ «լավ է արել հարվածել է վարչապետին»: Որեւէ մեկը չի ասում, թե՝ պատանին լավ է արել:
Ընդամենը ասում են, որ դեպքը եւ իրավիճակը բացարձակապես այն չէ, որ արժանի է կալանքի: Բացարձակապես այն չէ: Ավելին, այս դեպքում՝ հաշվի առնելով նաեւ պատանու թե կրթական գրեթե անթերի առաջադիմությունը, թե հոգեւոր նկարագիրը, թե նաեւ մի շարք այլ հանգամանքներ, կալանքը պարզապես պատիժ է՝ դաժան պատիժ, որը, կրկնեմ՝ դուրս է թե բարոյականությունից, թե տրամաբանությունից:
Պետք չէ պաշտպանել հարվածը: Պետք է պաշտպանել բարոյականությունն ու տրամաբանությունը»:

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից. Նարեկ Կարապետյան

ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից. Նարեկ Կարապետյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Գյումրիի օրվա հետ կապված ՔՊ-ականների արձագանքներին։ «ՔՊ-ականներն այնպես են նեղվել, որ Գյումրին հրաշալի տոն է ունեցել, կարծես, խանգարել ենք, որ հերթական մի քանի միլիոն դոլարը բյուջեից դուրս գրեն՝...

Իրանական կողմը կարողացել է հասնել նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին. Իրանագետ

Իրանական կողմը կարողացել է հասնել նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին. Իրանագետ

Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ այսօր երկու նավթատար նավեր, փորձելով շրջանցել Հորմուզի նեղուցի իրանական անցման ուղին, պայթել են արկերի վրա։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտնում են, որ գրեթե միաժամանակ Սաուդյան Արաբիայի ալ-Ջուբայլ նավահանգստի մոտակայքում երկու այլ նավթատար...

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ...

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ...