Ծուռ հայելիների… քաղաքական դաշտը. «Փաստ»

6 Մայիսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայրենի քաղաքական դաշտում, հարկավ, կան դրսևորումներ, որոնք օրինաչափ են, առհասարակ: Բայց մեր քաղաքական դաշտն ու այդ դաշտի ներկայացուցիչները ունեն որոշակի տարօրինակություններ, կամ, լավ, եթե կուզեք՝ առանձնահատկություններ:

Եթե հակիրճ, ապա մեր քաղաքական դաշտին, ցավոք, բնորոշ են իռացիոնալությունը, հուզականությունը, անհամաչափ հավակնությունները: Հա, մեկ էլ՝ հատկապես հակաքարոզչությունը: Փորձենք հասկանալ այդ շերտերը:

Մեզանում քաղաքական ուժերը, նկատելի անհատները, որպես կանոն, համարում են, որ իրենք միշտ ճիշտ են, ավելին՝ անսխալական են, նույնիսկ՝ անքննադատելի: Կարճ՝ իրենք ճիշտ են, իսկ մյուսներն անխտիր կա՛մ չհասկացող են, կա՛մ չուզող են, կա՛մ ավելի վատ՝ սրիկա և այդպես շարունակ: Եվ, էլի որպես կանոն, այդպես ընկալողները որպես գլխավոր «գործ» տեսնում են այդ «մյուսներից», «նրանցից» քաղաքական դաշտը մաքրելը: Ըստ որում, նմանօրինակ ընկալումը, ցավոք, շատերին է վերաբերում, անգամ այն ուժերին ու անհատներին, որոնք նույնիսկ ՏԻՄ ընտրություններում անգամ անցողիկ շեմը հաղթահարելու հեռավոր շանս անգամ չունեն:

Էլի մի առանձնահատկություն է այն, որ հաճախ կարելի է լսել ամենատարբեր ուժերից, հատկապես պաթետիկ տոնայնությամբ, թե՝ մենք հզոր ենք, մենք բոլորից առաջ ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում: Իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է: Դե, վերը գրվածը…

Մեկ ուրիշ երևույթ: Հաճախ մեկ էլ բոլորը «գտնում են» մեկ ուժ կամ գործչի ու սկսում տոտալ թիրախավորել, թե՝ ժողովուրդն այս «իքս» ուժին (անհատին) ձայն չի տա, այդ ուժը ոչ մի ռեսուրս չունի, իրենից ոչինչ չի ներկայացնում և այդպես շարունակ: Նման դեպքերում միանգամայն տրամաբանական հարց է ծագում. եթե այդպես է, եթե վախենալու բան չկա, եթե ժողովուրդը, միևնույնն է, չի ընտրելու, այսինքն՝ ո՛չ շանս կա, ո՛չ ռեսուրս, ի՞նչ իմաստ ունի այդպես սևեռվել մի միավորի վրա:

Եվ էլի. շատ դեպքերում մեր իրականության մեջ հիմնական թիրախը թողած, հիմնական վտանգը թողած՝ քաղուժերն ավելի շատ զբաղված են այդ թիրախի դեմ պայքարի դաշտում սեփական տեղն ու ոտատեղն ամրացնելու գործով, որն ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ:

Եվ ամենակարևորը. հատկանշական է, որ շատերը, որոնք քաղաքական հայտ են ներկայացնում, իրենց ռեալիզացման հիմնական նախադրյալն այն են տեսնում, որ մնացած բոլորը չլինեն, ոչ մի բան չանեն: Այսինքն, իրենք կարող են իրացվել, եթե միայն իրենք լինեն: Այսինքն՝ նրանց խորթ է մրցակցությունն ինքնին: Արդյունքում, գերակշռում է ոչ թե սեփական ծրագիրն ու ասելիքը ներկայացնելը, սեփական «պուպուշությունը» ապացուցելը, այսինքն՝ քարոզչությունը, այլ հակաքարոզչությունը, սեփական քաղաքական ընթացքը այլոց վրա հարձակվելու հիմքով կառուցելը:Մինչդեռ, թվում է, ամեն քաղաքական ուժ պետք է ինքն իրեն ներկայացնի ամենից առաջ:

Առհասարակ, տպավորություն է, որ մեր քաղաքական դաշտը կորցրել է քաղաքականության համար ամենից կարևոր բաղադրիչներից մեկը՝ միտքը, փոխարենը գզվռտոց է տիրում:

Գուցե ամեն ինչ տեղն ընկնի, եթե, այնուամենայնիվ, վերջապես մեր քաղաքական ուժերն ու գործիչները կենտրոնանան սեփական ռեսուրսների, գաղափարների, ծրագրերի ու դրանց իրականացման վրա: Հա, մեկ էլ հանուրի, երկրի, պետության շահերի գերակայության գիտակցման վրա…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...