«Ճոխ» թվեր. ի՞նչ ու ինչքա՞ն են «հատիկ առ հատիկ» վերադարձրել պետությանը. «Փաստ»

15 Հուլիսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եկեղեցուն հայտարարված պատերազմի ու ընդդիմադիրների նկատմամբ հարձակումների «ընդմիջումներին» Նիկոլ Փաշինյանը գրառումներ է անում «հատիկ առ հատիկ» սերիալի շրջանակներում՝ ներկայացնելով, թե ինչեր են վերադարձվել պետությանը՝ սկսյալ մի փոքր գարաժից:

Իսկ ի՞նչ են իրականում «հետ բերել» Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը: Օրերս Պետական գույքի կառավարման կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, թե 2023-2025 թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ինչեր են փոխանցվել Պետական գույքի կառավարման կոմիտեին: Պարզվում է՝ խոսքն, ընդհանուր առմամբ, ընդամենը 26 միավոր անշարժ գույքի մասին է: Ընդ որում, դրանց մեջ շինությունները կազմում են ընդամենը 8-ը՝ մոտ 1400 քմ ընդհանուր տարածքով, իսկ հողամասերի ընդհանուր մակերեսը կազմում է… մոտ 21 հեկտար: Հա, ևս երկու հատ էլ տրանսպոր տ ա յին մի ջոց՝ «հանրահայտ » Rang Rover Sport Supercharghet 5.0-ը և մի Mersedes Benz GLE 350: Ի դեպ, առաջինն արդեն իսկ օտարվել է 4 մլն 957 հազար դրամով:

ՊԳԿ կոմիտեն նաև «ավետում» է, որ, բացի այդ, նախատեսվում է կոմիտեի հաշվեկշռում ամրացնել ևս երկու անշարժ գույք՝ բնակելի տուն և բնակարան։

Չի բացառվում, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը նոր «խորագիր» բացի, որպեսզի թվերն ավելի տպավորիչ լինեն՝ քաղաքական նկատառումներով «հատիկ առ հատիկ պարզապես խլված սեփականություն»: Դե, սկիզբն արդեն դրված է՝ ՀԷՑ-ը, Կրկեսի շենքը և այլն: Մյուսները «հերթի մեջ» են…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հոկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ, 5-7-ին` երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...

Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»

Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է. Գրել էինք, որ Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի բնակիչ, հանգուցյալ Սայադ Աղամյանի առանձնատունը Ռուսաստանում ապրող նրա որդու կողմից ժառանգություն ստանալու գործընթացի ժամանակ խնդիրներ են առաջացել, նրան հայտնել են, որ անշարժ գույքի...

Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ»

Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում սոցիալական ոլորտի ընդհանուր պատկերը մռայլ է, իսկ քաղաքացիների իրական վիճակը՝ ծանր և մշտական անհանգստության ներքո։ Առկա անարդարության զգացողությունն ու ամենօրյա կյանքի շարունակական թանկացումը հանգեցրել են բարդ իրավիճակի։ Որպես կանոն՝...

Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. պարզվել է նրա ինքնությունը

Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. պարզվել է նրա ինքնությունը

Հոկտեմբերի 1-ին Մասիս քաղաքում ծառայություն իրականացնող պարեկները ստացել են տեղեկություն, որ հարսանեկան արարողության մեկնող շարասյան մեջ «Ֆորդ Մուստանգ» մակնիշի մեքենայի վարորդը կրակոցներ է արձակել։ Ժամը 13․30-ի սահմաններում Հայանիստ գյուղում պարեկները կանգնեցրել են...

Քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»

Քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների թանկացման ֆոնին առանձնահատուկ մտահոգիչ է դեղորայքի գների հարցը։ Շատ քաղաքացիների համար անհրաժեշտ դեղամիջոցների ձեռքբերումը դարձել է լուրջ ֆինանսական բեռ, իսկ որոշ դեպքերում՝ լրացուցիչ ծախս,...