Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սանաե Տակաիչին դարձել է երկրի առաջին կին վարչապետը՝ խորհրդարանի երկու պալատներում անցկացված քվեարկությունից հետո։
Սանաե Տակաիչին Ճապոնիայի 104-րդ վարչապետն է։ Այսօր կհայտարարվի Ճապոնիայի կառավարության նոր կազմը:
Ավելի վաղ Ճապոնիայի նախարարների կաբինետը՝ արդեն նախկին վարչապետ Սիգերու Իսիբայի գլխավորությամբ, հրաժարական էր տվել:






