Ծեծկռտnւք՝ Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջում. վիրավոր կա

4 Հոկտեմբերի, 2025

Խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, հոկտեմբերի 1-ին  ժամը 18:20-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 52 հասցեում գործող Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի տարածքում խուլիգանություն է տեղի ունեցել և կա տուժած քաղաքացի։

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է ու ճշտվել է, որ ժամը 17:35-ի սահմաններում մի խումբ երիտասարդներ նշված քոլեջի մուտքի դիմացի հատվածում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել և ծեծի են ենթարկել նշված քոլեջի ուսանողներից մեկին։

Մինչ ոստիկանները պարզում էին ծեծի ենթարկվածի ինքնությունը, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված քոլեջի մոտից «ԳՈւՎ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Արաբկիրի ոստիկանները պարզում են, որ նա Երևանի բնակիչ 18-ամյա Անդրանիկ Ա.-ն է, ով հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ ինքը նշված քոլեջի աստիճանների վրա վայր է ընկել, սակայն Արաբկիրի ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ Անդրանիկ Ա.-ի ասածը իրականությանը չի համապատասխանում. նրան ծեծի են ենթարկել մի խումբ անձինք։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված անձանց ինքնությունը ճշտելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով Արաբկիրի ոստիկանությումում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Նմանատիպ նյութեր

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴթեկնածու Գերասիմ Վարդանյանը գրում է. «Սիրելի՛ արտաշատցիներ, ընկերներ, բարեկամներ, համագյուղացիներ, Շաբաթներ տևած մեր քարոզարշավն ամփոփել եմ 5-րդ ալիքին տված հարցազրույցով, որը կհեռարձակվի այսօր՝ ժամը 22։20-ին։ Վաղն արդեն լռության օր է։...