Ծաղկազարդի տոնը Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել է մանուկների օրհնության օր

29 Մարտի, 2026

Մարտի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդի տոնը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել է մանուկների օրհնության օր։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Այս առիթով Առավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոմավառության աղոթասրահում տեղի ունեցավ Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ:

Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց Մայր Աթոռում համախբված բազում մանուկների՝ նրանց ընծայելով խաչեր, իսկ հավատավոր ժողովրդին բաշխվեցին Անդաստանի ընթացքում օրհնված ուռենու ճյուղերը:

Բերկրառատ տոնի կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

Հայր Սուրբը, իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց․ «Հիսուս Երուսաղեմ մտավ ոչ թե փառաբանվելու, այլ չարչարվելու և խաչվելու մարդկության փրկության համար։ Այսօր Տիրոջը փառաբանողները, վաղը Պիղատոսից պահանջելու են խաչել Նրան։ Այս լուսավոր տոնը ինքնատիպ հավատի փորձություն է, երբ կարևոր է ոչ միայն օրհնաբանելն ու փառաբանելը, այլ նաև անպայմանավոր հավատարմությունն Աստծուն և մեր հայրերի թողած հոգեմտավոր հարուստ ժառանգությանը։ Ուստի եկե՛ք մեր սրտի դռները բացենք և թույլ տանք, որ Հիսուս մտնի և թագավորի այնտեղ՝ առաջնորդելով դեպի հաղթանակ և երկնքի արքայություն»։

Սուրբ Պատարագի ավարտին, Ամենայն Հայոց Հայրապետի նախագահությամբ, վերստին կատարվեց մանուկների օրհնության կարգ։

Նմանատիպ նյութեր

Ծառատունկը խորհրդանշում էր, որ Տիգրանաշենը պետք է ապրի, պետք է զարգանա․ Տիգրան Աբրահամյան

  «Երեկ «Ուժեղ Հայաստանը» գտնվում էր Տիգրանաշենում և խորհրդանշական ծառատունկ անցկացրեց։ Գիտեք, ծառատունկը կյանքի նշան է, և այդ ծառատունկը խորհրդանշում էր, որ Տիգրանաշենը պետք է ապրի, Տիգրանաշենը պետք է զարգանա։ Ինչ վերաբերում է...

Վրաերթ՝ Ծովագյուղում. 35-ամյա քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել

Վրաերթ՝ Ծովագյուղում. 35-ամյա քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել

Սեպտեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 73-րդ կմ հատվածում, Ծովագյուղ բնակավայրի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 60-ամյա Ավետիք Բ․-ն դեպի Դիլիջան ընթանալիս իր վարած «BYD» մակնիշի...

Փաշինյանն ու Ալիևը համատեղ կարող են կիսել Արցախի տեղահանման և էթնիկ զտման մրցանակը․ Սաղաթելյան 

  «Բռնապետին, ով աշխարհի աչքի առջև Արցախում իրականացրել է էթնիկ զտում, ցեղասպանություն, անընդհատ գովելը, Ալիևի ձեռքերը լվանալը, նրան լեգիտիմացնելը, նորից եմ կրկնում, այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի նկատմամբ Արցախում,...

2/3-ի բացակայությունը խաղաքարտ է փոխում, այժմ կարող ես իմպիչմենտ նախաձեռնել. Նարեկ Կարապետյան

2/3-ի բացակայությունը խաղաքարտ է փոխում, այժմ կարող ես իմպիչմենտ նախաձեռնել. Նարեկ Կարապետյան

Երկու ճանապարհ կար՝ փողոցային պայքար սկսելու, որտեղ մեկ խնդիր կար, ԱԺ-ում ընդդիմության ներկայացվածությունը բավարար չէր: Եթե անգամ փողոցային պայքարը հաջողած լիներ, ինչպես՝ Կիրանցի օրինակում, ամենամեծ փողոցային պայքարն էր, բայց ԱԺ-ում չկար մեծ ընդդիմադիր ներկայություն,...

Մինչև Տիգրանաշենը, այս իշխանությունը պատրաստվում է տարածքներ զիջել Տավուշի հատվածում․ Իշխան Սաղաթելյան

  «Տեսեք, նախ՝ ի՞նչ է տեղի ունեցել. ընտրություններին մասնակցած երեք հիմնական ընդդիմադիր միավորների առաջին համարները կամ վարչապետի թեկնածուները գտնվում են անազատության մեջ: Ու ոչ միայն առաջին համարները, վարչապետի թեկնածուները, այլև...