Տավուշում և Լոռիում 19 ընտանիքներ հեղեղումներից հետո չեն ստացել փոխհատուցում. կառավարությունը հատկացրեց 6,6 մլն դրամ

10 Հուլիսի, 2025

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 10–ի նիստում որոշեց 6,6 մլն դրամ տրամադրել ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024–ի մայիսի 25-26-ին հեղեղումների պատճառով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի աջակցության տրամադրում միջոցառմանը։

Միջոցառման իրականացման համար ոչ ֆինանսական ցուցանիշ է սահմանվել աջակցություն ստացող տնտեսավարողների թիվը՝ 19 շահառու։

Հիմնավորման մեջ նշվում է, որ կան բնակիչներ, որոնք հեղեղումների հետևանքով գյուղատնտեսության ոլորտում կրել են վնասներ, սակայն տարբեր պատճառներով չեն օգտվել Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման օժանդակությունից։

Նշենք, որ այս ծրագրով աջակցություն է ստացել շուրջ 580 շահառու, փոխհատուցման գումարը կազմել է 158,8 մլն դրամ, որից՝ Լոռու մարզից 273 շահառու (109,8 մլն դրամ), իսկ Տավուշի մարզից՝ 307 շահառու (49,0 մլն դրամ):

Լոռու մարզից գրությամբ ներկայացվել է 14 տուժած բնակիչների վերաբերյալ տեղեկատվություն, համաձայն որի մեկ տնտեսավարողի բնակավայրը (Ձորագյուղ) ընդգրկված չի եղել աղետի գոտու բնակավայրերի ցանկում, իսկ մնացած 13 տնտեսավարողները չեն ստացել աջակցություն հիմնականում տեղեկացված չլինելու և այլ տեխնիկական պատճառներով։ Ըստ ներկայացված տեղեկատվության, նշված թվով 13 տնտեսավարողների վնասի չափը կազմել է շուրջ 5 մլն դրամ:

Տավուշի մարզից ստացված տեղեկատվության համաձայն՝ Նոյեմբերյան համայնքի թվով 6 բնակիչներ տարբեր պատճառներով չեն օգտվել օժանդակությունից։ Նշված թվով 6 բնակիչների կրած վնասի չափը ներկայացված տեղեկատվությամբ գնահատվել է շուրջ 1,6 մլն դրամ։

Նմանատիպ նյութեր

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։ Օդի...

Նայեք այսօրվա Եվրոպային և հասկացեք՝ ինչ է կանխել Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում. Ասատրյան

Նայեք այսօրվա Եվրոպային և հասկացեք՝ ինչ է կանխել Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում. Ասատրյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Գագիկ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նայեք Լիոնին, Մարսելին, Փարիզին, Միլանին ու մնացած այլ եվրոպական քաղաքներին, որոնք կրակի ու թալանի են մատնվում խառնամբոխի կողմից։ Նայեք ու տեսեք, թե ինչ է կանխել Ռոբերտ Քոչարյանը...

Պատշաճ ուշադրություն դարձրեք Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներին. Բաղունցը՝ COP-17-ի մասնակիցներին

Պատշաճ ուշադրություն դարձրեք Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներին. Բաղունցը՝ COP-17-ի մասնակիցներին

Պատշաճ ուշադրություն դարձնել Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներինխ։ Այս մասին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցն ուղերձ է հղել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերին, CBD...

Անընդունելի է եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը. Եզրաս Սրբազան

Անընդունելի է եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը. Եզրաս Սրբազան

Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը, հակաեկեղեցական տրամադրությունների հրահրումը, ինչպես նաև Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ անհիմն մեղադրանքներն ու բռնաճնշումներն անընդունելի և անթույլատրելի են, այս մասին հայտարարել է...

Ֆրանսիայում շարունակվում են անկարգությունները. ձերբակալվել է 855 մարդ

Ֆրանսիայում շարունակվում են անկարգությունները. ձերբակալվել է 855 մարդ

Փարիզում ցուցարարներից մեկը զանգվածային ցույցերի ժամանակ մահացել է սրտի կանգից, հայտնում է France 24-ը։ Շաբաթ օրը Ֆրանսիան ընդգրկած բողոքի ցույցերի ընթացքում մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ․ սա ռեկորդային ցուցանիշ է, հայտարարել են իրավապահները։ Փարիզի...