«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակից Մեսրոպ Եսայանն արդարացվեց

21 Մայիսի, 2025

Մեսրոպ Եսայանն արդարացվեց։ Այս մասին հայտնում է Եսայանի պաշտպան Արսեն Բաբայանը։ Մ. Եսայանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած ակցիաների մասնակից է։

Այսպիսով դատավոր Մուշեղ Արամյանը կայացրեց արդարացման վերդիկտ՝ ԱԳՆ շենքի մոտ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած միջադեպը չհամարելով խուլիգանություն:

«Դատալեքս»-ում հրապարակված մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Մեսրոպ Եսայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2024 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոց 3 Կառավարական տուն 2 հասցեում գտնվող՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ անձանց հետ կատարել է խուլիգանություն։

Ըստ գործի նյութերի, Եսայանն ակցիայի ժամանակ  ձեռքում գտնվող ծխարձակող առարկան նետել է ոստիկանության ծառայողների ուղղությամբ, որի արդյունքում խախտվել է նշված վայրում գտնվող անձանց անդորրը, և նույն եղանակով խափանվել է հանրային միջոցառումը:

2024թ. հունիսի 04-ին Մեսրոպ Եսայանը ձերբակալվել էր, նույնը օրը նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը 2 ամիս ժամկետով, համակցված բացակայելու արգելքի հետ: Բողոքարկման արդյունքում մեղադրյալ Մեսրոպ Եսայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը փոխել, նրան ազատ են արձակել դատական նիստերի դահլիճից և կիրառել վարչական հսկողություն։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...