Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել

28 Մարտի, 2025

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մարտի 27-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել էր Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:

Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ էր քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 0:

Ըստ միջնորդագրի՝ Տարոն Մարգարյանը քաղաքապետ աշխատած տարիներին հանցավոր ճանապարհով օրինականացրել է դպրոցական և նախադպրոցական հաստատություններից մոտ 7000 քառակուսի մետր հողատարածք:

Նմանատիպ նյութեր

«Քոչարյանների ընտանիքի նկատմամբ գործողությունները հակաիրավական են». Գոհար Մելոյան

«Քոչարյանների ընտանիքի նկատմամբ գործողությունները հակաիրավական են». Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ոչ մի նոր բան, դեժավյու․․․ Ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյան և վարչապետ Նիկոլ Փաշինյան հարցուպատասխանին անմիջապես հաջորդող առավոտյան Քոչարյանների ընտանիքի նկատմամբ իրականացվող...

Ռուսաստանում կանխատեսել են Հայաստանի բնակչության կենսամակարդակի անկում՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում

Ռուսաստանում կանխատեսել են Հայաստանի բնակչության կենսամակարդակի անկում՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը, որը հայտարարել է ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու գործընթացի շուտափույթ մեկնարկի մասին, կարող է բախվել այն հանգամանքին, որ նման վերակողմնորոշման գինը չափազանց բարձր կլինի։ Այդ մասին գրում է «Իզվեստիան»։ «Եվրամիությանը...

Հայաստանը շարունակում է լինել գործադիրի ձեռքում կենտրոնացած, կիսաազատ, հիբրիդային երկիր․ Լիլիթ Գալստյան 

«Ընդամենը երեկ այս ամբիոնից դուք հերթական վրեժխնդրության, իսկ ավելի շուտ՝ վենդետայի այսպես ասած անոնսը տվեցիք, և այսօր առավոտ ԱԱԾ-ի դիմակավորված աշխատակիցները հայտնվեցին Քոչարյան ընտանիքի բնակարանում։ Ի դեպ, հանրային բևեռացման, քաղաքական...

Ալիևի հետ շատ է շփվել, ուզում է Ադրբեջանի բռնապետական համակարգը բերել Հայաստան. Իշխան Սաղաթելյան

  «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց 3-րդ հանրապետությունը վերջնականապես կազմաքանդելու, Արցախի հանձնումը, էթնիկ զտումը լեգիտիմացնելու և Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով այսպես կոչված 4-րդ հանրապետություն ստեղծելու, ՀՀ-ից նոր...

ԱՄՆ-ն կարող է վերսկսել ռազմական հարվածները Իրանի ուղղությամբ. Փիթ Հեգսեթ

ԱՄՆ-ն կարող է վերսկսել ռազմական հարվածները Իրանի ուղղությամբ. Փիթ Հեգսեթ

ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում կարող է վերսկսել ռազմական հարվածները Իրանի ուղղությամբ։ Այս մասին Վիսկոնսինում գտնվող ռազմաբազա այցելելուց հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Եթե մեզ անհրաժեշտ լինի կիրառել կինետիկ հարվածներ, մենք դրանք կկիրառենք։...