Սուրեն, իմացիր՝ «լոխ»-ին սազական չէ մարդ տրորելուց խոսելը. Արթուր Սուքոյան

17 Մայիսի, 2026

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր «պաշտպանության» նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով որոշ ընդդիմադիր շրջանակների, հայտարարեց․ «Մեր ճանապարհը փակողների վրայով տրորելով անցնելու ենք»։

Պետության անվտանգությունը ձախողած, երկրի սահմանները խոցելի դարձրած, ադրբեջանական ներխուժումների ժամանակ լռած իշխանության ներկայացուցիչներն այսօր «տրորելու» մասին խոսում են բացառապես սեփական ժողովրդի հասցեին։
Պապիկյան, քեզ կողքից տեսե՞լ ես։ Դու ո՞ւր, տրորելը ո՞ւր։ Մի օր չտեսանք, որ նման խոսույթ կիրառեիր Գորիս–Կապան ճանապարհը փակող ադրբեջանցիների դեմ։ Մի օր չտեսանք, որ Ջերմուկ ներխուժած թշնամուն տրորելով անցնելու պատրաստակամություն ցուցաբերեիր։ Այնտեղ քո ամբողջ «համարձակությունը» ավարտվել է լռությամբ ու արդարացումներով։
Ամենազավեշտալին այն է, որ այսօր նման հռետորաբանությամբ հանդես եկողները՝ Սուրենը, Ալենը և այլոք, այն մարդիկ են, ովքեր մանկուց «տրորվել» են և երբեք ուժ կամ մինիմալ դիմադրողականություն չեն ցուցաբերել։
Մի խոսքով, Սուրեն, իմացիր՝ «լոխ»-ին սազական չէ մարդ տրորելուց խոսելը։

Նմանատիպ նյութեր

Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան

«Իրականում այն ծանրաբեռնվածությունը, որը կանայք կրում են՝ համատեղելով և՛ ֆորմալ աշխատանքը, և՛ տանը կատարվող չվճարվող աշխատանքը, շատ հաճախ նրանց, հետևաբար նաև ընտանիքներին, կանգնեցնում է դժվար ընտրության առաջ։ Ընտրություն՝ կարիերայի՞,...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը։ Թեման՝ նորակառույց շենքում բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռահար ձևաչափով՝ առանց նոտարի։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Կանայք միջինում 4–5 անգամ ավելի շատ չվճարվող աշխատանք են կատարում, քան տղամարդիկ․ Տիգրան Ջրբաշյան 

«Միջին հաշվով կանայք իրենց կյանքի ընթացքում շաբաթական 15.3 ժամ հատկացնում են տնային տնտեսության աշխատանքներին և ևս 8.6 ժամ՝ խնամքի տարբեր տեսակներին։ Տղամարդկանց դեպքում այդ նույն ցուցանիշները զգալիորեն ցածր են՝ միջինը 3.5 ժամ տնային...

Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին․ Սուրեն Սարգսյան

Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Բազմիցս նշել եմ, որ Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասում և, ինչու ոչ, նաև Կենտրոնական Ասիայում հասել է այնպիսի ակտիվության և ներգրավվածության մակարդակի,...

Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին

Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին

Iravunk.com-ը գրում է.  Հուլիսի 24-ին ժամը 00:05-ի սահմաններում Աբովյան քաղաքում իր շքամուտքի առաջ մի խումբ անձանց կողմից դաժանաբար ծեծի է ենթարկվել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը: ՔԿ-ից հայտնել են, որ նախաձեռնվել է վարույթ։  ...