Սուքիասյանի նպատակը ոչ թե վիճակագրությունն է, այլ արցախցիների նվաստացումը․ Էդուարդ Սարիբեկյան

18 Ապրիլի, 2025

Vesti.am-ի խմբագիր Էդուարդ Սարիբեկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Համաձայն եք, չէ՞, որ Խաչատուր Սուքիասյանի համար 10-ը և 210-ը նույն՝ շփոթելի թվերը չեն: Փորձեք նրա արտադրած հանքային ջուրը 210-ի փոխարեն 10 դրամով գնել ու կհասկանաք, թե նրա համար ինչ է նշանակում նույնիսկ 1-ը:

Երեկ նա աչքի ընկավ մի զազրելի դրվագով, երբ հայտարարեց, որ 23 թվականի սեպտեմբերի պատերազմի ընթացքում 10 մարդ է զոհվել: Իհարկե, հետո իբր ներողություն խնդրեց, թե 210 պետք է ասեր, բայց …

Համոզված եմ, որ եթե այդ օրերին Արցախում ոչ թե 210 այլ 2100 մարդ զոհված լիներ, Խաչատուր Սուքիասյանն այդ թիվն էլ էր փոքրացնելու, որովհետև նրա նպատակը ոչ թե վիճակագրությունն է, այլ արցախցիների նվաստացումը, նրանց նկատմամբ ատելություն սերմանելը, նրանց հայաստանյան ներքաղաքական իրողություններից մեկուսացնելն ու բացառելը:

Մյուս կողմից՝ Խաչատուր Սուքիասյանի ու նրա նմանների համար ի՞նչ արժեք ունի 210 կամ 2100 մարդու կյանքը, եթե դիմացը թուրքերի ու ադրբեջանցիների հետ առևտրի միլիոնավոր դոլարներն են»:

Նմանատիպ նյութեր

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...