Ստորաբաժանման վայրը փոխել են, զինվորներին տարել մարզ․ «Հրապարակ»

12 Օգոստոսի, 2026

«Հրապարակը» գրում է.  Մենք տեղեկացանք, որ Արտաշատ քաղաքում տեղակայված զորամասերից մեկի ստորաբաժանումը պաշտպանության նախարարության որոշմամբ տեղափոխվել է Սյունիքի մարզ, եւ տվյալ ստորաբաժանման զինվորներին եւս Արտաշատից տեղափոխել են Սյունիք` զինվորական ծառայությունը շարունակելու:

Մեզ էր դիմել զինվորներից մեկի ծնողը եւ պնդում էր, որ իր երեխային Արտաշատից տեղափոխել են Սյունիքի մարզ` սահմանամերձ զորամասերից մեկը, եւ որեւէ բացատրություն չեն տվել: Ծնողը վրոդովված ասաց, որ որդին նոր էր մեկնել զինվորական ծառայության, եւ, ըստ պահանջված կարգի, վիճակահանությամբ ծառայությունն ընկել է Արտաշատի զորամաս: Այժմ առանց որեւէ բացատրության զինվորին տարել են Սյունիքի մարզ եւ այդպես են վարվել ստորաբաժանման բոլոր զինվորների հետ:

Մեր զրուցակիցը խնդրեց անանուն մնալ, քանի որ բանակում գողական բարքերով են առաջնորդվում եւ իր որդուն կարող են վնասել: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ պաշտպանության նախարարության խոսնակից՝ հասկանալու, թե, նախ, ինչու է Արտաշատի զորամասի ստորաբաժանումը տեղափոխվել Սյունիքի մարզ: Ի վերջո, Արտաշատում ծառայող զինվորները, ըստ համապատասխան կարգի, վիճակահանությամբ հենց այնտեղ են անցել զինվորական ծառայության:

ՊՆ-ից մեզ հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը, որ Արտաշատի զորամասերից մեկի ստորաբաժանումը տեղափոխվել է այլ վայր, սակայն թե որտեղ, խոսնակն ասաց, որ այդ մասին որեւէ տեղեկություն փոխանցել չի կարող: Նա միայն նշեց, որ ստորաբաժանումը տեղափոխվել է նորակառույց զորամաս, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 12․ 08․ 26

Նմանատիպ նյութեր

Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Օգոստոսի 14-ին՝ գիշերը և օրվա երկրորդ կեսին, Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ տեղումները կլինեն ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է արևելյան և հյուսիս-արևելյան քամու պոռթկումների ուժգնացում՝...

ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն մեզ հավասարապես պետք են, քանի դեռ այլընտրանք չի ձևավորվել. Փաշինյան 

ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն մեզ հավասարապես պետք են, քանի դեռ այլընտրանք չի ձևավորվել. Փաշինյան 

Մեզ և՛ ԵՄ-ն, և՛ ԵԱՏՄ-ն հավասարաչափ և հավասարապես պետք են այքան ժամանակ, մինչև մենք մեր հանձնառությունը՝ այլընտրանքներ ձևավորելու, կատարած կլինենք, և մեր ժողովուրդն ընտրություն կկատարի նրանցից որևէ մեկի օգտին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ...

COP17-ի կազմակերպման համար հավելյալ 2 մլրդ 640,8 մլն դրամ է հատկացվել

COP17-ի կազմակերպման համար հավելյալ 2 մլրդ 640,8 մլն դրամ է հատկացվել

Կառավարության պահուստային ֆոնդից ևս 2 մլրդ 640,8 մլն դրամ է հատկացվել ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպման համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Կազմակերպչական ծառայությունների...

Էլեկտրաէներգիայի առևտրի ոլորտում Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն․ Փաշինյան

Էլեկտրաէներգիայի առևտրի ոլորտում Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն․ Փաշինյան

Մեր ռազմավարությունն էներգետիկ 100%-անոց անկախությունն է։ Բայց սա չի նշանակում, որ էլեկտրական էներգիայի միջազգային առևտրից դուրս ենք մնալու։ Երբեմն կարող ենք արտահանել, երբեմն՝ ներկրել, այդ թվում՝ Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն։ Ճեպազրույցի ժամանակ...

Ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիան Հայաստանի Հանրապետության առջև․ Կարապետյանը՝ ՔՊ-ականին

«Ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության առջև՝ սահմանները բացելու համար։ Արդյո՞ք նախապայմանների մեջ կա Ցեղասպանության պետականորեն ճանաչման հարցը առաջ չքաշելը, և կա՞ մեր Ազգային խորհրդանիշներից, մեր...