Ստեղծված իրավիճակում Ադրբեջանի համար կենսական է դառնում նոր ջրային աղբյուրների ապահովումը․ փորձագետ

3 Նոյեմբերի, 2025

Ք.գ.դ., պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է.

«Ալիևի՝ «ռուսական կայսերական քարտեզներում Սևանա լիճ գոյություն չունի, այլ կա Գոյչա» հայտարարությունը պետք է դիտարկել Ադրբեջանի ներքին ջրային ճգնաժամի և տարածաշրջանային ռեսուրսների վերահսկման նկրտումների համատեքստում։

Այսօր ջրի խնդիրը դարձել է միջազգային անվտանգության առանցքային գործոններից մեկը։ ՄԱԿ-ի Հազարամյակի նպատակների 6-րդ կետը վերաբերում է հենց ջրային անվտանգությանը։ Ըստ ՄԱԿ-ի՝ աշխարհում 1 միլիարդից ավելի մարդ զրկված է քաղցրահամ ջրից օգտվելու հնարավորությունից, իսկ մինչև 2030 թ. կարող է առաջանալ շուրջ 700 մլն կլիմայական փախստականների հոսք ջրի պաշարների բացակայության հետևանքով։

Այս ամենը վկայում է, որ ջուրը դառնում է ոչ միայն կենսական ռեսուրս, այլև աշխարհաքաղաքական ազդեցության գործիք։

Ադրբեջանում քաղցրահամ ջրի պակասորդը վերջին տարիներին գնալով ավելի է խորանում։ Ինքը՝ Ալիևը մեկ անգամ չէ, որ խոսել է ջրի ռացիոնալ օգտագործման անհրաժեշտության մասին։

Համաշխարհային բանկի տվյալներով՝ մեկ շնչին բաժին հասնող վերականգնվող քաղցրահամ ջրի ներքին պաշարները Ադրբեջանում կազմում են ընդամենը 851 խմ, մինչդեռ Հայաստանում՝ ավելի քան 2329 խմ։ Սա նշանակում է, որ Բաքուն աստիճանաբար կանգնում է էկոլոգիական և սոցիալ-տնտեսական լուրջ սպառնալիքների առաջ։ Միջազգային փորձագետներն անգամ զգուշացնում են հնարավոր էկոլոգիական աղետի մասին, եթե հարցը չստանա համակարգային լուծում։

Ստեղծված իրավիճակում Ադրբեջանի համար կենսական է դառնում նոր ջրային աղբյուրների ապահովումը։ Ջրի պակասորդը վերածվել է Ադրբեջանի անվտանգային և քաղաքական գերակա հարցերից մեկի, իսկ Սևանը՝ տարածաշրջանի կարևորագույն ջրային ռեսուրսը, ակնհայտորեն մտնում է Բաքվի գեոռազմավարական հաշվարկների դաշտ՝ մերկացնելով պաշտոնական Երևանի նարատիվները «խաղաղության հաստատման» մասին»:

Նմանատիպ նյութեր

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...