Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի և մասնակիցներ Արման Իսրայելյանի ու Վահագն Չախալյանի կալանքի ժամկետը։
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած դատական նիստում 3 ամսով երկարաձգվել էր նաև պայքարի կին մասնակից Լիդիա Մանթաշյանի կալանքի ժամկետը։






