Սրա ճակատագրական սխալն այն էր, որ ծնվել է․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին 

10 Մայիսի, 2026

Մարտունեցիները տարբերվում են շատ-շատ մեր տարածքների բնակիչներից առաջին հերթին աշխատասիրությամբ, շատ երեխաներ ունենալով, իրենց հողին կպած լինելով, ուրիշ տեղեր գնում են, աշխատում են, բայց իրենց ծննդավայրից իրենց կապը երբեք չեն կտրում։ Այս մասին Մարտունու բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը։ 

«Հիմա, հարգելի մարտունեցիներ, եկեք այս հայկական, ավանդական մարդկային որակները համեմատեք այսօրվա իշխանության դեմքերի կամ առաջին դեմքերի հետ: Կյանքում սեփական աշխատանքով երբեք ոչ մի բան չի ստեղծել: Շանտաժով է փող աշխատել, որովհետև փող շատ է սիրում: Ստախոս է, ինչ խոստում տվել է, դրժել է: Տարիներս շարունակ ասել է լրիվ ուրիշ բաներ, այսօր ասում է լրիվ ուրիշ բաներ: Հիմա դուք պիտի հասկանաք, դուք ձեր նմանին եք ընտրում, թե․․․

Եկեք մի համեմատություն անենք, եկեք սրան այսօրվա վարչապետ ասվածին իր կենսագրությունը, իր կերպարը, իր ընտանիքը համեմատեք մեր դաշինքի առաջնորդի, Հայաստանի նախկին նախագահի այսօրվա վարչապետի թեկնածուի հետ»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը

ԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը

Ուկրաինայի և ԱՄՆ-ի համատեղ հիմնադրամը կնքել է առաջին համաձայնագիրը կարևոր նշանակություն ունեցող օգտակար հանածոների ոլորտում։ Սկզբնական փուլում ներդրումները կուղղվեն հազվագյուտ հողային տարրերի, ուրանի, բերիլիումի և ցիրկոնիումի արդյունահանման նախագծերին։ Նախագիծը...

Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան

Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան

«Անկախությունից առաջ՝ շուրջ յոթանասուն տարի, ապրել ենք Խորհրդային միությունում, որն իր էությամբ եղել է աթեիստական պետություն։ Խորհրդային Հայաստանում հավատացյալ բառն ունեցել է բացասական ընկալում, որովհետև նրանք, ովքեր հավատում էին Աստծուն, ըստ էության, մերժվում էին...

Մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ

Մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ

Սեպտեմբերի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության բաժին է դիմել Տավուշի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 43-ամյա Ա․ Խ․-ն և հայտնել, որ իր որդին՝ 13-ամյա Է․ Խ․-ն, սեպտեմբերի 22-ին դպրոցում գնացել է դասասենյակ, որպեսզի...

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Եթե ի մի բերենք նախօրեին արձանագրված խայտառակ եղելության վերաբերյալ հայտնի տվյալները, ապա ընդհանուր պատկերը հետևյալն է: Թշնամական Ադրբեջանի զինծառայողը սեպտեմբերի 26-ին ինքնակամ, բայց զինված լքել է օկուպացված Բերձորի (Լաչինի) շրջանում...

Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 23-29-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ սեպտեմբերի 23-24-ը և 26-27-ը, -Արաբկիրում՝ սեպտեմբերի 24-26-ը,...