Սպիտակ տունը մտահոգված չէ Գազայի ծրագրի վերաբերյալ Իսրայելի վարչապետի հայտարարությամբ

10 Օգոստոսի, 2026

Սպիտակ տունը մտահոգված չէ Գազայի ծրագրի վերաբերյալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությամբ և այն դիտարկում է որպես Իսրայելում նախընտրական շրջանի մաս։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը՝ հղում կատարելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի։

«Մենք հասկանում ենք Բիբիի քաղաքական կարիքները։ Մենք դեմ չենք, քանի դեռ նա շարունակում է անել այն, ինչ մենք խնդրում ենք, հատկապես Գազայի ուղղությամբ հարվածների սահմանափակման հարցում»,- Ռավիդը մեջբերում է ամերիկացի պաշտոնյայի խոսքերը։

Պաշտոնյայի խոսքով՝ անցած շաբաթ Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել նախագահ Թրամփի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշների հետ և, չնայած իր թերահավատությանը, խոստացել է հնարավորություն տալ 15 կետից բաղկացած ծրագրին, ինչպես նաև սահմանափակել Գազայի ուղղությամբ հարվածները, որպեսզի հնարավոր լինի սկսել ապառազմականացման գործընթացը։

Նախօրեին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մերժում է Գազայի հատվածի վերաբերյալ «Խաղաղության խորհրդի» 15 կետից բաղկացած ծրագիրը, իսկ Իսրայելի զինվորականները չեն լքի անկլավը, քանի դեռ «ՀԱՄԱՍ» շարժումն ամբողջությամբ չի զինաթափվել։ New York Times-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհրդի» ներկայացուցիչները կարծում են, որ Իսրայելը, չնայած ծրագրի մերժմանը, պատրաստ է Խորհրդի հետ համագործակցության։

Նմանատիպ նյութեր

Մենք չենք ընդունում պարտության քաղաքականությունը` որպես խաղաղության գին. «Ուժեղ Հայաստան»

Մենք չենք ընդունում պարտության քաղաքականությունը` որպես խաղաղության գին. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «Սեպտեմբերի 27-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենածանր ու ողբերգական օրերից մեկն է։ 2020 թվականի այս օրը Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ պատերազմ, ինչը ծանրագույն, անարդար և ողբերգական հետևանքներ ունեցավ...

Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան

Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Մինչև Սեպտեմբերի 27-ը - Գործ էին սարքել Յուրի Խաչատուրովի դեմ - Գործ էին սարքել Սեյրան Օհանյանի դեմ - Գործ էին սարքել Ռոբերտ Քոչարյանի դեմ - Գործ էին սարքել Միքայել Հարությունյանի դեմ - Գործ էին սարքել Մանվել...

Հայաստանի 4 համայնքում մեկնարկել են ՏԻՄ ընտրություններ

Հայաստանի 4 համայնքում մեկնարկել են ՏԻՄ ընտրություններ

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ՏԻՄ ընտրություններ են անցկացվում հանրապետության երեք մարզերի չորս համայնքներում։ Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 08:00-ին։ Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ը, որից հետո ընտրատեղամասերը կփակվեն, և կսկսվի քվեների հաշվարկը։...

44-օրյա պատերազմից անցել է վեց տարի

44-օրյա պատերազմից անցել է վեց տարի

Ուղիղ 6 տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ մոտավորապես ժամը 07:15-ին, շփման գծի ողջ երկայնքով սկսվեցին լայնածավալ ռազմական գործողություններ, որոնք վերածվեցին 1994 թվականից հետո հայ-ադրբեջանական հակամարտության ամենամեծ և ամենաերկարատև պատերազմի։...

Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը

Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը

Այսօր՝ Սուրբ Գևորգ Զորավարի հիշատակության օրը և Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի նախօրեին, Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն՝ ձեռամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Խաչքարը, որի...