Սփյուռքահայերին դիմավորելու փոխարեն վախեցնո՞ւմ են

29 Մայիսի, 2026

Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ բազմաթիվ սփյուռքահայեր և արտերկրում բնակվող մեր հայրենակիցներ պատրաստվում են այցելել Հայաստան՝ մասնակցելու ընտրություններին և կատարելու իրենց քաղաքացիական պարտքը։

Սակայն սահմանը հատող քաղաքացիներին բաժանվում են թերթիկներ, որոնց բովանդակությունը ոչ թե ողջույնի խոսք է կամ ընտրություններին մասնակցությունը խրախուսող ուղերձ, այլ՝ տարբեր նախազգուշացումների, պատասխանատվության և հնարավոր խախտումների մասին հիշեցումներ։

Ավելին՝ շատ քաղաքացիներ նշում են, որ Հայաստան մուտք գործելուց և ռոումինգ ծառայությանը միանալուց անմիջապես հետո ստանում են նույնաբովանդակ SMS հաղորդագրություն։ Ստացվում է, որ հայրենիք վերադարձող մարդուն սահմանին դիմավորում է նախազգուշացնող թերթիկը, իսկ հեռախոսը միացնելուն պես՝ նույն բովանդակությամբ հաղորդագրությունը։

Բնական հարց է առաջանում՝ արդյո՞ք ավելի տրամաբանական չէր լինի, որ հայրենիք ժամանող հայերը նախ ստանային «Բարի գալուստ Հայաստան» ուղերձը, տեղեկանային ընտրություններին մասնակցելու հնարավորության մասին, իսկ իրավական բնույթի տեղեկատվությունը ներկայացվեր որպես լրացուցիչ տեղեկանք։

Սփյուռքը Հայաստանի կարևորագույն հենարաններից մեկն է։ Հետևաբար պետական յուրաքանչյուր քայլ պետք է նպաստի նրա ներգրավվածությանն ու վստահության ամրապնդմանը։

Եվ, թերևս, ամենաուշագրավն այն է, որ նման մոտեցումն ավելի շատ խոսում է իշխանության մտահոգությունների մասին, քան սեփական դիրքերի նկատմամբ վստահության։ Վստահ իշխանությունը քաղաքացիներին հրավիրում և ոգևորում է, անվստահ իշխանությունը՝ նախազգուշացնում և սպառնում։

Իսկ երբ սահմանին բաժանվող թերթիկին հաջորդում է նույնաբովանդակ SMS հաղորդագրությունը, ակամա տպավորություն է ստեղծվում, որ պետությունն ու իշխանությունն ավելի շուտ կցանկանային, որ որևէ մեկը չգար էլ, հակառակ դեպքում կողջունեին և ընտրություններին մասնակցելու կոչ կանեին։

Նմանատիպ նյութեր

Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր

Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Երևանի Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներ։ Տեսանկարահանող սարքերը գործարկվելու են հոկտեմբերի 21-ից։ ՆԳ նախարարությունը հորդորում է...

Ովքե՞ր Աննա Վարդապետյանին զանգողները․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 16-ին, պատերազմի 20-րդ օրն էր։ Նիկոլ Փաշինյանը խրոխտ ելույթ ունեցավ ռազմաճակատ մեկնող կամավորականների առաջ։ Դիտենք մի հատված ելույթից․ Փաշինյան – Դուք կանգնած եք լինելու...

Ոստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձ

Ոստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձ

ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում է իրականացնել օպերատիվ- կանխարգելիչ միջոցառումներ՝ հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։ Համայնքային ոստիկանության...

ԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցուն

ԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցուն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռ չեն այցելել ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և հանրային կապերի ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Մենք...

«Ի դեպ»․ Ո՞ւմ հետ և ինչ է ՔՊ-ական իշխանությունը պատրաստվում փոխանակել

«Ի դեպ»․ Ո՞ւմ հետ և ինչ է ՔՊ-ական իշխանությունը պատրաստվում փոխանակել

Ի դեպ, վերջին շրջանում Հայաստանի  բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ են խոսում անկլավների մասին։ Փաշինյանը Ազգային ժողովի ամեն քառօրյանի ժամանակ և կառավարության ամենշաբաթյա նիստերին հաջորդած ճեպազրույցներում դրանից է խոսում, երեկ Արարատ Միրզոյանն էր դրանից խոսում, այսօր՝...