Սպասվում են կարճատև տեղումներ. առաջիկա օրերի եղանակը

6 Փետրվարի, 2026

Երևանում փետրվարի 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-ի գիշերը, 8-11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հանրապետության տարածքում փետրվարի 6-ի ցերեկը սպավում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ, փետրվարի 7-11-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի ցերեկը, 7-8-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Նմանատիպ նյութեր

Եվրոպական հանձնաժողովի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ԵՄ դիրքերն ամրապնդելու համար

Եվրոպական հանձնաժողովի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ԵՄ դիրքերն ամրապնդելու համար

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ մտադիր է զբաղվել տարածաշրջանում Եվրամիության դիրքերի ամրապնդմամբ, հայտնում է Politico-ն՝ հղում կատարելով եվրոպացի պաշտոնյաներին։ «Ուղևորությունը նվիրված...

Իսրայելի կառավարությունում կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև

Իսրայելի կառավարությունում կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև

«Իսրայելի կառավարության առաջիկա նիստում ես կներկայացնեմ բանաձևի նախագիծ, որով առաջարկվում է, որ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- այս մասին  X-ի իր միկրոբլոգում գրել է Իսրայելի արտաքին գործերի նախարարը։ «Օսմանյան կայսրության վերջին...

Մոլդովան կշարունակի աջակցել Ուկրաինային

Մոլդովան կշարունակի աջակցել Ուկրաինային

Մոլդովայի Հանրապետությունը կշարունակի աջակցել Ուկրաինային և իր ներդրումը կունենա նրա վերականգնման գործում։ Այս մասին հայտարարել է Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն՝ Լեհաստանի Գդանսկ քաղաքում անցկացվող Ուկրաինայի վերականգնման հինգերորդ համաժողովում ունեցած...

Հայաստանում նկատվում է թմրամիջngների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ

Հայաստանում նկատվում է թմրամիջngների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ

Վերջին հինգ տարում մեր երկրում նկատվում է թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ. սրանք այն դեպքերն են, երբ առկա է թմրանյութի գործածում` առանց կախվածության համախտանիշի և ձևավորված կախվածությամբ: Այս մասին հայտնում են առողջապահության...

Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան

Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ «Ինչպես նախկինում տեղեկացրել էի, Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբաններին խոչընդոտելու, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ...