Սպասում ենք արդարության վերականգնմանը. Արագածոտնի թեմ

30 Մայիսի, 2026

Այսօր լրացավ Արագածոտնի թեմի հիմնադրման 30-րդ տարեդարձը: Թեմի ողջ հոգևոր դասը, աշխատակիցները և  հավատավոր ժողովուրդը այս առիթով  շնորհավորում է թեմի առաջնորդին՝ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին:

«Արդեն տասնվեց տարի Սրբազան Հայրն իր հայրական հոգատարությամբ և անդուլ աշխատանքով առաջնորդում է թեմը՝ դառնալով բազմաթիվ նախաձեռնությունների, կրթական, մշակութային և հոգևոր ծրագրերի ոգեշնչողն ու իրականացնողը՝ իր առջեւ ունենալով լուսավոր տեսլական։

Արագածոտնի թեմի վերջին տասնամյակների պատմությունն անհնար է պատկերացնել առանց Սրբազան Հոր անձնվեր ծառայության։ Բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր նոր շունչ են ստացել, երիտասարդական, կրթական ու վանական կյանքը՝ նոր թափ, իսկ հոգևոր ծառայությունը՝ նոր զորություն։ Այս ամենի հիմքում եղել է Սրբազան Հոր հավատարմությունն առ Աստված, նվիրումը Եկեղեցուն և հոգատար սերը թեմի յուրաքանչյուր զավակի հանդեպ։

Հանիրավի մեղադրանքների պատճառով Սրբազան Հայրն արդեն տևական ժամանակ է, ինչ զրկված է իր առաջնորդական առաքելությունն իրականացնելուց, սակայն հոգեւոր դասն ու բոլոր աշխատակիցները մեծ պատասխանատվությամբ շարունակում են ծառայել՝ զգալով Սրբազան Հոր օրհնությունը եւ աղոթքը։

Սիրելի’ Սրբազան Հայր, շնորհավորում ենք Ձեզ թեմի հիմնադրման 30-ամյակի առիթով։

Արագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր զավակները սպասում են արդարության վերականգնմանը, Ձեր բարի վերադարձին և այն օրվան, երբ կրկին հնարավորություն կունենան Ձեր հայրական օրհնությունը ստանալու»,- նշված է թեմի տարածած հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր

Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել Հայաստան. Sputnik Արմենիա

Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել Հայաստան. Sputnik Արմենիա

Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող հերթական չվերթն է ժամանել Հայաստան։ Sputnik Արմենիայիտեղեկություններով՝ չվերթը տեղի է ունեցել այսօր։ Արտաքսված ՀՀ քաղաքացիների թվի մասին տվյալներ չկան։ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են տվյալներ տրամադրել տարբեր...

Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին

Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին

Թերուս և այդ տարիքում ոչնչում չկայացած մարդկանց արձագանքելը շատ դժվար է, բայց ես մի անգամ արդեն հարցադրում արել եմ, թե արդյոք իրենք իրավաբանական դպրոցի վատ հետևանք են համարում դատախազին, արդարադատության նախարարին, ՆԳ նախարարին, ԲԴԽ նախագահին, ՄԻՊ–ին և այլն։ Այս...

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «2026 թվականի սեպտեմբերի 28-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի դատախազությունում և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: Գլխավոր դատախազին...

Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան

Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ինչո՞ւ է ՔՊ-ի ողջ ծանր հրետանին կախվել աներոջս բենզալցակայանից Շատ պարզ պատճառով․ երեկ Շինարարների փողոցում կասեցրինք քաղաքացիների օրինական սեփականության ապօրինի քանդումը, և...

Սահմանամերձում տեռորիստի դեմ են պայքարում, մայրաքաղաքում՝ ՔՊ-ի բուլդոզերի․ «Կարճ ասած»

2020 թվականի այս օրը՝ հոկտեմբերի 13-ին, երբ թշնամին տարածքներ էր օկուպացրել, ու համացանց էին լցնում տեսանյութեր, թե ինչպես են դրոշ բարձրացնում Արցախի որևէ համայնքի պետական կառույցի վրա, ստի մեքենան...