Սպառողական զամբյուղի մթերքներն ամռան շեմին կրկին թանկացել են. «Ժողովուրդ»

11 Հուլիսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները փաստում են, որ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025 թ. հունիսին 2024 թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 6.2% գնաճ, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 3.5% գնանկում:

Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. հունիսին մայիսի համեմատ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 4.6-2.8%-ով, ընդ որում՝ գնանկման համեմատաբար բարձր ցուցանիշ արձանագրվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 3.3%-ով:

2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հացի՝ 3.9%, ալյուրի՝ 7.1%, մակարոնեղենի՝ 5.3%, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.8%, 1.3% գնաճ: Տավարի մսի գինը 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ աճել է 1.2%-ով, գառան եւ խոզի մսերինը՝ 3.9% եւ 4.5%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 0.2%, 2.2% եւ 3.3%-ով: 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ պանրի գինը նվազել է 1.6%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ արձանագրվել է 0.2% գնաճ:

Մարգարինի եւ կարագի գները 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ աճել են 1.1% եւ 14.0%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 0.6% եւ 0.7%-ով: 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ արեւածաղկի բուսական յուղի գինն աճել է 17.5%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 1.4%-ով:

Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ գները նվազել են 2.8%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ արձանագրվել է 0.8% գնաճ: 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ պաղպաղակի գինն աճել է 5.2%-ով, սուրճինը՝ 14.3%-ով, շոկոլադինը՝ 14.8%-ով, կակաոյինը՝ 20.4%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ համապատասխանաբար 1.1%, 0.6%, 2.6% եւ 0.4%-ով»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...