Առաջին անհրաժեշտության ապրանքները զգալիորեն թանկացել են․ «Ժողովուրդ»

8 Հոկտեմբերի, 2025

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում վերջին շրջանում նկատվում է առաջին անհրաժեշտության ապրանքների՝ հատկապես հացի, մսի և կաթնամթերքի զգալի թանկացում։ Գների աճը որոշ ապրանքների պարագայում հասել է մինչև 50 տոկոսի։ Մասնագետները նման թանկացումները պայմանավորում են ոչ միայն ներքին շուկայում տիրող իրավիճակով, այլև դրամի փոխարժեքի անկմամբ, որը մեծ ազդեցություն է ունենում ներմուծվող ապրանքների գների վրա։

«Ժողովուրդ» օրաթերթը, արձագանքելով քաղաքացիների ահազանգերին, ուսումնասիրել է Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալները, ըստ որոնց՝ 2025 թվականի սեպտեմբերին նկատվել է ինչպես սպառողական գների աճ, այնպես էլ դրամի որոշակի արժեզրկում։ Մասնավորապես՝ 2025-ի սեպտեմբերին նախորդ ամսվա՝ օգոստոսի համեմատ, սպառողական գները աճել են 0.3%-ով, իսկ դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է 0.1%-ով (այսինքն՝ դրամը մի փոքր արժևորվել է)։

Միևնույն ժամանակ, եթե համեմատենք 2025 թվականի սեպտեմբերը 2024-ի դեկտեմբերի հետ, ապա՝ սպառողական գներն աճել են 1.1%-ով, իսկ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է 3.5%-ով։

Այսինքն՝ ընդհանուր առմամբ վերջին 9 ամիսներին Հայաստանը շարունակում է տենդենցով գնալ թանկացումների ճանապարհով, որն ուղեկցվում է դրամի արժեզրկմամբ, ինչը լրացուցիչ ճնշում է գործադրում տնտեսության և սպառողների վրա։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (2024 թ. սեպտեմբեր)՝ սպառողական գները նվազել էին 1.1%-ով, իսկ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել էր 4.2%-ով։

Ի դեպ, 2025 թվականի սեպտեմբերին դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 382.8 դրամ, ինչը 1.2%-ով ցածր է 2024 թվականի սեպտեմբերի ցուցանիշից, երբ այն 387.4 դրամ էր։

Այս տատանումները ևս մեկ անգամ վկայում են՝ դրամի դիրքի փոփոխությունը շարունակում է ազդել Հայաստանի շուկայում ապրանքների գնի ձևավորման վրա։ Թե առաջիկայում որքան կխորանա գնաճը, կախված է ինչպես արտաքին տնտեսական միջավայրից, այնպես էլ Կառավարության քաղաքական քայլերից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Ստեփանավանում այսօր առավոտյան կրկին խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների բնակարաններում, 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ...

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Ավելի քան 200 բեռնատար ավտոմեքենա սպասում է էլեկտրոնային հերթում՝ Հյուսիսային Օսիայում՝ ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետով անցնելու համար։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ «Ռազմավարական ճանապարհը...

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում 23-ի ցերեկը, 24-ին, 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ին և 28-ին սպասվում...

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանի գրառումը․ «ԱԶԱՏԵ՛Ք ԲՌՆԱԶԱՎԹԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ․ Այսօր մամուլը հայտնում է, որ դատարանները կարճել են նաև կարգալույծ Ստեփան Ասատրյանի (նախկին տ.Արամ քահանա) և Արամայիս Թախմազյանի (նախկին տ.Թադե քահանա) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Հայտնի է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2027 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը։ Քննարկումները ԱԺ...