Սպանության փորձ՝ Գյումրիում․ ձերբակալվածներ կան

13 Ապրիլի, 2026

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի երկու բնակիչ սպանություն են նախապատրաստում և հանցավոր մտադրությունն իրականացնելու համար փորձում են ապօրինի ձեռք բերել զենք-զինամթերք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ձեռնարկված միջոցառումներով տեղեկությունը ստուգվեց և Շիրակի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, ինչպես նաև զենքի ապօրինի կրելու և հրազենի կամ ռազմամթերքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։

Դատարանի որոշմամբ ապրիլի 11-ին խուզարկություններ կատարվեցին 47 և 26 տարեկան տղամարդկանց բնակության վայրերում։ 47-ամյա տղամարդու Վարդ-Բաղ միկրոշրջանում գտնվող տան խուզարկությամբ հայտնաբերվեցին նռնակ, պայթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգվածով լցված ծխախոտի տուփ։

Երկուսն էլ ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Նմանատիպ նյութեր

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր․ բուժքույրը ձերբակալվել է

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր․ բուժքույրը ձերբակալվել է

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնում նախապես ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում առկա են թմրամիջոցներ և արգելված իրեր։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից։...

Արմավիրում հրդեհ է բռնկվել կենցաղային տեխնիկայի վերանորոգման սրահում. կանխվել է հրդեհի տարածումը

Արմավիրում հրդեհ է բռնկվել կենցաղային տեխնիկայի վերանորոգման սրահում. կանխվել է հրդեհի տարածումը

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 00:01-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող կենցաղային տեխնիկայի վերանորոգման սրահում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության...

Էլ գող փիսո, էլ քաչալ շուն․ ընդդիմությունն ընդամենը լսումներ է արել՝ ինչու եք խառնվել իրար․ Քրիստինե Վարդանյան

  «Սիրելի հայրենակիցներ, կհարցնեք՝ ինչ է տեղի ունեցել, ինչ է կատարվում իշխանության հետ, ինչու են այսքան վրդովվել։ Սիրելի հայրենակիցներ ջան, ընդդիմությունը լսում է արել, ընդամենը լսումներ արել, ոչ մի այլ բան տեղի չի ունեցել....

Ժողովուրդն ասաց․ «չի լինի՝ չի լինի»․ Համակերպվե՛ք դրա հետ․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին 

«Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ ասում էր, որ եթե իր օգտին չքվեարկեք ոչ թե պարզ մեծամասնությամբ, այլ սահմանադրական մեծամասնությամբ, սեպտեմբերին պատերազմ կլինի, խաղաղություն չի լինի։ Ի՞նչ ասաց ժողովուրդը։ Ժողովուրդն ասաց․ «չի լինի՝ չի...

Երբ որ խոսում եք «Պապլավոկ»-ի դեպքի մասին, հիշեք Սոնա Մնացականյանի դեպքը․ Մեսրոպ Մանուկյան

  «Հարգելի հայրենակիցներ, կարծում եմ՝ դուք արժանի չեք, որ Ազգային ժողովի այս պատկերը ամեն անգամ տեսնեք, ու այս ամենի մեղավորը, անկեղծ, գործող իշխանությունն է։ Այսինքն՝ մեր հանրությունը, մեր ժողովուրդը արժանի չէ, որ ամեն անգամ գա ու...