«Սովետի օրոք սովետի ՊԱԿ-ի հետ ո՞ր մի հասարակական ակտիվ անձը շփում չուներ»․ Վահե Սարգսյան

20 Դեկտեմբերի, 2025

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես ապշում եմ` ինչո՞ւ ու ե՞րբ ընկանք էս օրը, որ թեկուզ 1, 10 կամ 100 հայ զարմացած «պահոոոո՜՜՜» է արել նիկոլական խունտայի հերթական պարզունակ էշությանը` 1986-ին` ԽՍՀՄ օրոք մարդ է եղել, ով ՊԱԿ֊ի հետ համագործակցել է։

Լավ, ասենք, տիկտոկով սնվող աճող սերունդը չգիտի կամ իրեն բացատրող չկա։ Բա մի քիչ տարիքովները՞։ Էդ էշությունը տարածող նիկոլական նախարարներին, պատգամավորներին ու մյուսներին հարց չե՞ն տալիս` տո ……..(ընտրեք ձեր տարբերակը), սովետի օրոք սովետի ՊԱԿ-ի հետ ո՞ր մի հասարակական ակտիվ անձը շփում չուներ։

Կարո՞ղ է հենց դա տարածող նիկոլականների տները որ ման գանք` դրանից լիքը գտնենք, եթե, իհարկե, դրանց պապերը մի քիչ հայտնի մարդիկ են եղել, օրինակ, ռայկոմի, ժողկրթբաժնի աշխատող, տո ինչի չէ` սովորական գրող կամ դպրոցի տնօրեն, էլ չասեմ` մի քիչ բարձր պաշտոնի։
Հասկացանք` ուզում են Եզրաս Սրբազանի մասով «լսեցնել», թե այժմ էլ «ռուսական շպիոն» է ու դուրս գան Վեհափառի վրա։

Պարզ ասում եմ` եթե մեկը կարծում է, որ որևէ երկրում, այ թվում` ՀՀ֊ում, որևէ օտար ազգի կրոնական առաջնորդ այս կամ այն կերպ չի շփվում տվյալ երկրի հատուկ ծառայությունների հետ, ուրեմն կամ այդ երկիրը հատուկ ծառայություններ չունի, կամ այդպես կարծողը սովորական ապուշ է։
Ձեր կարծիքով տիրադավ Էդոն (Վազգեն Միրզախանյանը) չի շփվե՞լ վրացական հատուկ ծառայությունների հետ, իսկ մենք դա չենք իմացե՞լ ու դրան լրիվ նորմալ նայել հետը շփվելիս (մարդը պարզ հայտարարում է` անգամ Վրաստանում Թուրքիայի դեսպանատնից է հրավերներ ստացել)։
Կամ ՀՀ այլազգիների կրոնական առաջնորդները չեն շփվո՞ւմ ՀՀ ԱԱԾ-ի հետ։

Պարզ է` Նիկոլը նաև իր ընտրազանգվածին է կերակրում։ Հիմա որ իրիկունը սոցհարցում անենք Հ1 նայածների ու սիվիկանման կայքեր լայքողների ծով բազմության մեջ, կտեսնենք, որ դրանց ամեն մի ապուշություն աշխատում է։
Հետևաբար, անիմաստ է տրամաբանություն փնտրել. էս ամենը մեր «կաստայի» համար չի արվում»։

Նմանատիպ նյութեր

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Kia Forte»-ի վարորդը տարբեր աստիճանի...

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր, ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ձերբակալությունից ժամեր անց տարածվել է տեսանյութ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ...