Սոնա Մնացականյանի մահվան գործով նիստերն այնքան են ձգում, որ վաղեմության ժամկետի պատճառաբանությամբ գործը փակեն․ ահազանգ

Ապր 8, 2025

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մարտիության, ապրիլյոթյան տոները շատերիս համար դարձել են պարզապես սովորական ու հերթական oրեր, ու գիտե՞ք ինչու, դե որովհետև այս երկում 2018-ից հետ այլևս ոչ մի բան առաջվանը չի: Անցյալի խաղաղությունն ու դժվարություններն այլևս երանելի ապրումներ են: Այսօր կա ամեն բան ունենալու հնարավորություն, բայց չկա խաղաղված հոգու, ստեղծագործ մտքի, ապահով ներկայի ու ապագայի երաշխիքները. ապահովություն` հայրենիքի, պետության, մարզի, քաղաքի, թաղամասի, փողոցի ու սեփական բնակարանի:

Ընդամենը մի քանի օրից հերթական տարին է պտտվելու այն սև օրից, երբ լուսավոր մի երիտասարդ աղջկա ու իր չնված զավակի կյանքերն ընդհատվեցին. 3 տարի առաջ Սոնա Մնացականյանը սպանվեց ՀՀ կառավարության ղեկավարի արագ սլացող ավտոշարասյան կողմից: Երեք տարի արհեստականորեն ձգվող դատավարությունն ամեն օր ավելի է հեռվացնում Սոնայի սպանության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու  հնարավորությունը: Երեք տարի դատական նիստերին հոգեբանական կտտանքների են ենթարկում Սոնայի հարազատներին` ստիպելով դիտել նրա սպանության դաժան կադրերը ու վերապրել այդ օրվա տառապանքը: Նիստերն այնքան են ձգում, որ վաղեմության ժամկետի պատճառաբանությամբ գործը փակեն ու հանցագործները մնան անպատիժ, որ ամեն հաջորդ անգամ շարասյունով է’լ ավելի լպիրշ ու սանձարձակ ձևով վրաերթի ենթարկեն հաջորդ քաղաքացուն, ընդհատեն ինչ-որ երեխայի, պատանու, երիտասարդի կամ տարեց մարդու կյանքը:

Մահերի այս շղթան անվերջ է. նրանք, որ մահ բերեցին, կյանք խոստանալ ու խաղաղություն ապահովել չեն կարող, երբեք…»։

Նմանատիպ նյութեր

Իրանի 4 քաղաքացի Խուդաֆերինի կամրջի վրայով մտել է ադրբեջանական տարածք

Իրանի 4 քաղաքացի Խուդաֆերինի կամրջի վրայով մտել է ադրբեջանական տարածք

Այսօր՝ մայիսի 11-ին, Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունը հայտնել է Խուդաֆերինի կամրջի տարածքում կասկածելի ակտիվության մասին։ Ըստ ադրբեջանական կողմի՝ իրանական կողմից կամրջի վրա հայտնված 4 անհայտ անձինք սողալով հասել են կամրջի վրա, որը գտնվում է Ադրբեջանի...

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիան պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ, ներառյալ բանակցությունների կազմակերպումը, Ուկրաինայում հրադադարի և կայուն խաղաղության ապահովման համար. այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս այս մասին ասել է Ֆրանսիայի...

Հեռանկարում կարող է լինի նաև Պակիստանի մասնատման հարցը. Արա Պողոսյան

Հեռանկարում կարող է լինի նաև Պակիստանի մասնատման հարցը. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գիշերը, դիմելով իր ժողովրդին, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն հայտարարել է, թե Պակիստանը աննախադեպ հաղթանակ է տարել և որ պակիստանյան բանակն մեծ արհեստավարժությամբ կարողացել է աննախադեպ հարվածներ հասցնել Հնդկաստանին։...

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի պայմանավորվածության ձեռքբերումը

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի պայմանավորվածության ձեռքբերումը

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը X սոցիալական ցանցում գերատեսչության անունից հայտարարություն է տարածել, որում ասվում է։ «Մենք ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի վերաբերյալ ձեռք բերված փոխըմբռնումը։ Երկխոսությունն առանցքային նշանակություն ունի, և...

Այս ոստիկանի հրամանով Լիլիթ Աղեկյանին հանվացրել են տեսախցիկների առջև և այդ կերպ կատարել նրա մարմնի զննություն․ պաշտպան

Այս ոստիկանի հրամանով Լիլիթ Աղեկյանին հանվացրել են տեսախցիկների առջև և այդ կերպ կատարել նրա մարմնի զննություն․ պաշտպան

Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Սա այն ոստիկանն է, ով մեղադրվում է Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու, նրա նկատմաբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Ինձ փոխանցեցին, որ ոստիկան Կարեն Գևորգյանը հանձնարարել է ոստիկանության շենքում, որտեղ պահվել է Լիլիթ...