Փաշինյանը «քննություն» է նշանակել ՔՊ-ականների համար. «Ժողովուրդ»

8 Մայիսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ArmLur.am-ը գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում եւ վարչությունում բավականին լուրջ փոփոխություններ են սպասվում: ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել կուսակցության վարչության կազմը` «ափդեյթ անել» թիմակիցներին, որպեսզի նոր դեմքով մասնակցի 2026 թվականի ընտրություններին:

Ու դա է պատճատը, որ որոշել է ՔՊ վարչության նիստերի ժամանակ անդամների հետ քննարկել ՔՊ-ականների վարքը, նրանց հետ կապված տարբեր շահարկումներ, կոռուպցիայի մեջ լինելու տարբեր հայտարարություններ:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը «քննություն» է նշանակել ՔՊ-ականների համար. ով կանցնի այդ քննությունը՝ նա էլ Փաշինյանի հետ կմասնակցի 2026 թվականի ԱԺ խորհրդարանական ընտրություններին: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները նշում են, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հստակ ցանկ ունի, թե ովքեր չպետք է այլեւս իր հետ ճանապարհ անցնեն: Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ դրանց մեջ են հիմնականում ԱԺ-ի ներկայիս ՔՊ-ական պատգամավորները:

Փաշինյանն այլեւս նպատակ չունի աշխատել երբեմնի ամենասիրելի Արփի Դավոյանի, Լուսինե Բադալյանի, Անդրանիկ Քոչարյանի հետ, թիրախում են նաեւ Հայկ Սարգսյանն ու նրա երբայրը` Նաիրի Սարգսյանը, ով Փաշինյանի օգնականն է եղել, Էդուարդ Աղաջանյանը, Կարեն Սարուխանյանը եւ ոչինչ չասող շատ այլ կերպարներ, որոնց ՕԳԳ-ն Փաշինյանը ցածր է գնահատում: Ու այս շարքերը դեռեւս համալրվելու են, քանի որ հիմա Փաշինյանն ուշիուշով հետեւում է իր թիմակիցների վարքուբարքին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

  Սիրելի՛ հաճախորդներ, տարածքում էլեկտրամատակարարման հետ կապված բոլոր խնդիրները լուծված են, և վաղվանից Դալմա Գարդեն մոլը կվերսկսի իր բնականոն աշխատանքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Դալմա Գարդեն...

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

Իրանը և Միացյալ Նահանգները միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այո, նրանք արել են դա»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը Սպիտակ տանը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այսօր...

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում, պատմել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հաղորոդում է ՏԱՍՍ-ը։ «Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի...

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին և վախեցնել ռուսաստանցիների պես մարդկանց անհնար է։ Այս մասին ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ հակառակորդը փորձում էր խանգարել քվեարկությանը, և...

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ նա հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին; Այդ մասին «Ազատությանը»պատմում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա...