Sms-ով պաշտոնից ազատված Կարեն Անդրեասյանը նոր պաշտոնի է նշանակվել

30 Օգոստոսի, 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Կարեն Անդրեասյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 26-րդ մասով՝ Կարեն Անդրեասյանին նշանակել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ»,–ասված է որոշման մեջ։

Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Եղիշե Կիրակոսյանը։ Այս տարվա մարտի 6–ից պաշտոնը թափուր էր։

Կարեն Անդրեասյանը 2021-2022 թվականներին գլխավորել է Արդարադատության նախարարությունը, ապա նշանակվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ:

2024-ի նոյեմբերին նա հայտարարեց, որ ուզում է առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից և հրաժարական տվեց ԲԴԽ նախագահությունից ու անդամությունից:

Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին ազատել է աշխատանքից։

Նմանատիպ նյութեր

Թաղապետն ու ստվերային թաղապետը․ «Հրապարակ»

Թաղապետն ու ստվերային թաղապետը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Արաբկիրի թաղապետարանից մեզ պատմեցին, որ այստեղ ուղղակի շունը տիրոջը չի ճանաչում․ թաղապետից բացի՝ նաեւ ստվերային թաղապետ կա, որի մերձավորները հաստատվել են թաղապետարանում։ Գործող թաղապետը, հիշեցնենք, Սուրեն Վարոսյանն է, որն այդ պաշտոնում...

Մեր գլխավոր ճակատամարտը դեռ առջևում է․ այսօր իր 61-ամյակն է նշում Սամվել Կարապետյանը

Մեր գլխավոր ճակատամարտը դեռ առջևում է․ այսօր իր 61-ամյակն է նշում Սամվել Կարապետյանը

«Նրանք փորձեցին կանգնեցնել Ձեզ, սակայն տապալվեցին: Այսօր իր 61-ամյակն է նշում Սամվել Կարապետյանը` մարդ, որը միավորեց հարյուր հազարավոր մեր հայրենակիցների: Շնորհավորում ենք, պարոն Կարապետյան»: Մեր գլխավոր ճակատամարտը դեռ առջևում է: Գրված է «Ուժեղ Հայաստան»...

Հրազենով հանցանք կատարած անձին դատարանն արդարացրել է. «Հրապարակ»

Հրազենով հանցանք կատարած անձին դատարանն արդարացրել է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեք ամիս առաջ առաջին ատյանի ընդհանուր իրավասության Գորիսի դատարանն արդարացրել է Սյունիքի նախկին մարզպետ, պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի որդուն՝ Կարեն Պողոսյանին։ Դատավճիռը հանրային...

Մարզպետ նշանակվելուց հետո տուն ու մեքենա է գնել. «Հրապարակ»

Մարզպետ նշանակվելուց հետո տուն ու մեքենա է գնել. «Հրապարակ»

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2018 թվականի իշխանափոխությունից հետո բարելավել է իր սոցիալական վիճակը: Դա երեւում է Կոռուպցիայի կանխարգելման կոմիտեին ներկայացված եկամուտների հայտարարագրից: Նա 2022-ին Երեւանում բնակարան է ձեռք բերել։ Ղալումյանն ուներ եւս 3 անշարժ...

Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ»

Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում շարունակվում են կադրային փոփոխությունները, և, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, դրանց արդյունքում համակարգից հեռանում են նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին...