Սլովակիայի պաշտպանության նախարարը Հայաստանին 2 անգամ օկուպանտ է ներկայացրել. Փաշինյանի կառավարությունն ասելիք չունի. «Հետք»

Ապր 13, 2025

Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը (Robert Kaliňák) այս տարվա փետրվար եւ մարտ ամիսներին տված հարցազրույցներում երկու անգամ հայտարարել է, թե իբր Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը: Սրան ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որեւէ քայլ չի ձեռնարկել, որեւէ պարզաբանում, բացատրություն չի ուզել, բողոքի հայտագիր (նոտա) Սլովակիային չի ներկայացրել: Այս մասին գրում է «Հետք» պարբերականը:

Փետրվարին տեղական TA3 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իր խոսքի մեջ Ռ. Կալինյակը որպես օրինակ նշել է, թե իբր Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը՝ նկատի ունենալով Արցախը: Հարցազրույցը Smer-SD կուսակցության ու Կալինյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջերում տեղադրվել է փետրվարի 21-ին:

Ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ Ուկրաինայում չեն կարող ընտրություններ անցկացվել, քանի որ այդ երկրի սահմանադրությունն արգելում է դրանց կազմակերպումը օկուպացիայի ժամանակ՝ Սլովակիայի ներկայիս ռուսամետ կառավարության ներկայացուցիչ Կալինյակն ասել է. «Եթե այն (նկատի ունի Ուկրաինան – հեղ.) միակը լիներ, որն օկուպացվել է, ես ոչինչ չէի ասի: Բայց Կիպրոսում ընտրությունները վատ չեն անցնում, ընդ որում՝ երկրի 1/3-ը օկուպացված է արդեն 40 տարի: Սա՝ առաջին դեպքը: Երկրորդ դեպքը՝ երբ ընտրություններ են անցկացվել շատ այլ տարածքներում. երբ Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանը, բայց չնայած դրան՝ Ադրբեջանում տեղի են ունեցել որոշ գործընթացներ: Նման բազմաթիվ դեպքեր կան»:

ՀՀ կառավարությունը որեւէ կերպ չի արձագանքել այս հայտարարությանը, մեր երկրում Սլովակիայի ռեզիդենտ դեսպան Միրոսլավ Հացեկը (Miroslav Hacek, դեսպան է 2022-ից) ՀՀ ԱԳՆ չի հրավիրվել, նրանից բացատրություն չի պահանջվել, Սլովակիայի կառավարությանը հայկական կողմը բողոքի հայտագիր (նոտա) չի ներկայացրել, Սլովակիայում ՀՀ դեսպանությունը լռություն է պահպանել (այդ երկրում ՀՀ դեսպանը 2024-ից Անդրանիկ Հովհաննիսյանն է (նստավայրը՝ Վիեննա), որը միաժամանակ մեր դեսպանն է Ավստրիայում, Շվեյցարիայում, ինչպես նաեւ ՀՀ մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում ու ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում):

Սլովակիայի հայ համայնքում վրդովված են, որ ՀՀ կառավարությունը որեւէ կերպ չի արձագանքել սլովակ բարձրաստիճան պաշտոնյայի շարունակական ստերին: Համայնքում «Հետքի» աղբյուրը նշում է, որ ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա չի ներկայացնում Սլովակիայի իշխանություններին, եւ Ռոբերտ Կալինյակը շարունակում է ադրբեջանական կեղծ թեզերի տարածումը:

Կարծել, թե ՀՀ կառավարությունը կամ ԱԳՆ-ն չի իմացել այս հայտարարությունների մասին, միամտություն կլինի, քանի որ հայ համայնքը դրանց արագ է արձագանքել, հետեւաբար անտեղյակության մասին խոսք չի կարող լինել:

 

Նմանատիպ նյութեր

Գլխավոր դատախազը չի հիշում ու անգիր չի կարող ասել՝ Ցեղասպանության հերքման մասով վարույթներ կա՞ն, թե՞ ոչ

Գլխավոր դատախազը չի հիշում ու անգիր չի կարող ասել՝ Ցեղասպանության հերքման մասով վարույթներ կա՞ն, թե՞ ոչ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից այսօր հետաքրքրվեց ՝ Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածով նախձեռնված քրեական վարույթներ կա՞ն, թե՞ չկան։ Հոդվածը Ցեղասպանության ու մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների...

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը ժամանել է Բաքու

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը ժամանել է Բաքու

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասն այսօր ժամանել է Բաքու: Նրան ընդունել է նախագահ Իլհամ Ալիևը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 25-ին Կալլասը պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան։ Այցի շրջանակում նա կհանդիպի նաև...

Հայոց ցեղասպանությունը հավերժ կմնա մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկը. Մարկ Քարնի

Հայոց ցեղասպանությունը հավերժ կմնա մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկը. Մարկ Քարնի

Հայոց ցեղասպանությունը հավերժ կմնա մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկը: Այս մասին ապրիլքսանչորսյան ուղերձում ասել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին: «1,5 միլիոն հայ է սպանվել Օսմանյան կայսրության կողմից սիստեմատիկորեն ծրագրված և իրականացված այս անիմաստ...

2024 թվականին բանակում արձանագրվել է 27 մահվան դեպք. Դատախազ

2024 թվականին բանակում արձանագրվել է 27 մահվան դեպք. Դատախազ

2024 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերի ու այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2093 դեպք: Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Նվազում է արձանագրվել 265 դեպքով կամ՝ 11,2 տոկոսով։ «2023 թվականին...

Հիշում ենք Մեծ եղեռնը ոչ միայն ի նշան վշտի, այլև վճռականությամբ. ԱՄՆ պետքարտուղար

Հիշում ենք Մեծ եղեռնը ոչ միայն ի նշան վշտի, այլև վճռականությամբ. ԱՄՆ պետքարտուղար

Չնայած անդառնալի կորստին՝ հայ ժողովուրդը դիմացավ և հաղթեց։ Մենք հիշում ենք Մեծ եղեռնը ոչ միայն ի նշան վշտի, այլև վճռականությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Հարգում ենք անցյալը և ակնկալում ենք աշխատել հանուն Հայաստանի և տարածաշրջանի հարատև...