Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին տարել են ոստիկանության Սիսիանի բաժին. Իշխանյան

23 Դեկտեմբերի, 2025

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այս պահին Սիսական ջոկատի հրամանատար, բանաստեղծ Աշոտ Մինասյանին տարել են ոստիկանության Սիսիանի բաժին, որպեսզի տեղափոխեն կալանավայր, թե որտեղ, հայտնի չի:

Հիշեցնենք, որ Արցախը հանձնած ահաբեկչական խումբը Աշոտ Մինասյանին գերեվարել է առյուծի վանդակում «ապօրինի» զենք գտնելու թեմայով՝ 1 տարի 10 ամիս 2 օրով:

Իսկ 2022թ. սեպտեմբերին պետությունը նրանց ջոկատին զենք չհատկացրեց, որ գնան Սյունիքի սահմանները պահեն»:

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոքները թողնվել են առանց քննության, ըստ այդմ, Մինասյանին ազատազրկման դատապարտելու որոշումն օրինական   ուժի մեջ է մտել:

Նմանատիպ նյութեր

2 օրից հոկտեմբերն է, սակայն հունիսի կարկտահարության վնասները դեռ չեն հրապարակվել. լրագրող

2 օրից հոկտեմբերն է, սակայն հունիսի կարկտահարության վնասները դեռ չեն հրապարակվել. լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «2 օրից հոկտեմբերն է, սակայն հանրապետական հանձնաժողովը դեռ չի հրապարակել հունիսի կարկտահարության վնասները․ Հունիսի 19-20-ը կարկուտը մեծ վնասներ է հասցրել սահմանամերձ Ոսկեպար, Կիրանց, Աճարկուտ, Բերքաբեր, Ոսկեվան, Կոթի,...

Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ 3 զոհ կա

Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ 3 զոհ կա

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14։10-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 120 հասցեի մոտակայքում, շինարարական աշխատանքներ իրականացնելիս, վերամբարձ կռունկը մասամբ վնասվել և ընկել է։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան...

Վճռաբեկ դատարանի նախագահին սպասարկող «Toyota»-ի վարորդը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները

Վճռաբեկ դատարանի նախագահին սպասարկող «Toyota»-ի վարորդը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12:33-ի սահմաններում, Երևանում «Toyota» մակնիշի «001 SS 01» համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրանյան փողոցում, կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վազանց է կատարել, ապա ավտոմեքենան վարել հանդիպակաց երթևեկելի գոտիով,...

ՔՊ պատգամավորի արձագանքից երևում է վախ՝ ոչ միայն Ադրբեջանից, այլև սեփական շեֆից․ Վահագն Սարոյան

ՔՊ պատգամավորի արձագանքից երևում է վախ՝ ոչ միայն Ադրբեջանից, այլև սեփական շեֆից․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը օրեր առաջ Գանձասարում տեղի ունեցած ադրբեջանական բացահայտ ծաղրին, արհամարհանքին, կեղծիքին ու քարոզչությանը արձագանքում է՝ «Գանձասարում ի՞նչ դեպք կա, որ էդքան...

Աղմուկից հետո՝ պարզաբանումներ․ իսկ ո՞վ է պատասխանատու

Աղմուկից հետո՝ պարզաբանումներ․ իսկ ո՞վ է պատասխանատու

Վերջին օրերին հանրային լայն դժգոհություն է առաջացել երկու դեպքի շուրջ։ Սեպտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետարանի կողմից 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը հեռացվել էր Երևանի «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի պատից, ինչից հետո սոցիալական...