Շուշիում եղբոր արձանի պղծումից չնեղված Արամ Սարգսյանը նեղվել է Ադրբեջանի դրոշի այրումից

Ապր 24, 2025

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանին դուր չի եկել, որ Հանրապետության հրապարակում այրել են Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշները։

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ցեղասպանության զոհերին սրբադասեց, քանի որ նրանք սպանվել էին քրիստոնյա և հայ լինելու համար։ Ես ցեղասպանությունը ընկալում եմ այս տեսանկյունից և համոզված եմ, որ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են բարձրանում նման մղումով։ Ես դեմ եմ ցեղասպանության թեման քաղաքականացնելուն և անբարո եմ համարում, երբ շահարկում են ու ինքնադրսևորվում։ Վերջին տարիներին գերադասում եմ անգամ հուշահամալիր գնալ ոչ թե կուսակիցներիս, այլ ընտանիքիս հետ, և՝ ավելի հանգիստ ու ուշ ժամի։ Համոզված եմ, որ ցեղասպանության ենթարկված լինելը արդարանալու կամ գլուխ գովելու թեմա չէ։ Տղամարդը պետք է աշխատի այդ թեման չբարձրաձայնել, այլ՝ անել հնարավորն ու անհնարինը, որ մարդկության դեմ այդ ոճիրն այլևս չկրկնվի։

Կատեգորիկ դեմ եմ ինքնահաստատման և խիզախ երևալու նպատակով այլոց դրոշներն այրելուն, որ անլուրջ ու ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ…

Թող ամենակարող Տերը ների մեզ, թող սրբերի դասում և լույսերի մեջ պահի քրիստոնյա և հայ լինելու համար ցեղասպանված մեր հայրենակիցների անմեղ հոգիները, թող ողորմա մեզ՝ ողջերիս, թող հեռացնի մեզնից իր արդարացի զայրույթը և օգնի մեզ։ Աստված Օրհնի Հայաստանը…»,- Facebook-ում գրել է նա։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես դատապարտել է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը։

Նմանատիպ նյութեր

«SA Foundation» հիմնադրամը Մայիսի 9-ի հաղթանակներին նվիրված մի շարք միջոցառումներ է անցկացրել

Հայ գործարար Սերգեյ Ասլանյանի «SA Foundation» հիմնադրամի աջակցությամբ Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ Միջոցառումների...

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ Գերմիանիայի հաղթանակը Հայրենական պատերազմում Հայաստանին ավելի ձեռնտու էր

«Մեզ համար ամենածանր միֆերից մեկը դա Ստալինգրադի ճակատամարտով իբր Հայաստանի փրկությունն է թուրքական ներխուժումից»,- Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ռազմական փորձագետ, ՀՀ ՊՆ...

Տեսանյութը նվիրվում է ՔՊ-ականներին, հատկապես՝ Արշակյան Հակոբին

Ազգային ժողովում մայիսի 8-ի նիստում ԱԺ ՔՊ-ական փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթ ունեցավ և արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ ասելով․ «Մարտի 1-ի օրինակն եք բերում, ասում եք,...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի 4-6 աստիճանով

Երևանում մայիսի 10-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում, մայիսի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում...

Աֆղանական Թալիբանի ռեժիմը Հնդկաստանի դեմ օգտագործելու համար պետք են սադրանքներ. Արա Պողոսյան

Աֆղանական Թալիբանի ռեժիմը Հնդկաստանի դեմ օգտագործելու համար պետք են սադրանքներ. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիշերը Պակիստանն հայտարարել է Հնդկաստանի դեմ «Բունյան ալ-Մարսուս» անվամբ օպերացիա սկսելու մասին, հասցնելով հարվածներ Հնդկաստանի ռազմական դիրքերին և ենթակառուցվածքներին։ Հետաքրքիր է օպերացիայի անվանումը, որը վերցրել...