Շուրջ 9 ամիս է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը անազատության մեջ է. Գառնիկ Դանիելյան

18 Մարտի, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Շուրջ 9 ամիս է, ինչ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը անազատության մեջ է։
Սիրելի Սրբազանը պահեցողության շրջանն անցկացնում է Տավուշի թեմից հեռու՝ ԱԱԾ մեկուսարանում, հանապազօրյա աղոթքների և Սուրբ Գրքի ընթերցանությամբ։
Հերթական տեսակցության ժամանակ համոզվեցի, որ թեև Բագրատ Սրբազանը ֆիզիկապես մենակ է մնացել, բայց միայնակ չէ՝ մշտապես զգալով մեր հայրենակիցների սերն ու ջերմությունը։
Սրբազանն անընդունելի է համարում խափանման միջոց կալանքի փոփոխումը տնային կալանքով կամ այլ սահմանափակումներով՝ նշելով՝ կա’մ կալանավայր, կա’մ ամբողջական ազատագրություն։
Ակնհայտ է, որ իշխանությունները որևէ կերպ չեն կարողացել կոտրել կամ հիասթափեցնել մեր ժամանակների բացառիկ հոգևորականին․ ընդհակառակը, Սրբազանը սեփական օրինակով ցույց է տալիս, որ հալածանքներից միայն ուժեղանում է։
Առօրյա թոհուբոհի մեջ չմոռանանք անազատության մեջ հայտնված մեր եղբայրներին, այդ թվում՝ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող։ Մեր աղոթքներն ուղղենք նրանց ազատությանն ու վերադարձին։
«Խնդրեցեք Աստծուց և կտրվի ձեզ, փնտրեցեք, և կգտնեք, բախեցեք, և կբացվի ձեզ համար, որովհետև, ով որ խնդրում է, առնում է, ով որ փնտրում է, գտնում է, և ով որ բախում է, բացվում է նրա առաջ»։
Ղուկաս 11:9-10»:

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Kia Forte»-ի վարորդը տարբեր աստիճանի...